02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Դեռ չենք անցկացրել կարևորագույն հանդիպումը. Հենրիխ Մխիթարյան

Դեկտեմբերի 5-ին Դոնեցկի ”Շախտյորը” Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հյուրընկալելու է իտալական ”Յուվենթուսին”: Հայաստանի հավաքականի ու ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Tuttosport-ին ասել է, այս խաղում իրենք խաղալու են իրենց երկրպագուների համար:  ”Հիանալի է գիտակցել, որ արդեն փլեյ-օֆֆում ենք, սակայն դեռ չենք անցկացրել կարևորագույն հանդիպումը։ ”Յուվենթուսի” հետ խաղը կորոշի խմբի առաջատարին”,-ասել է Մխիթարյանը: Հենրիխը նշել է նաև, որ […]

Հայ մարզիկը պարտվեց

Հայաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկավ երկորրդ հայազգի մարզիկը` Յուրիկ Միքայելյանը: Սակայն վերջինս չկարողացավ հաղթանակ տանել` զիջելով գերմանացի Աբասս Բարաուին: /14:22/:Հիշեցնենք, որ ժամեր առաջ 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը 18/12 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ:

Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեցին ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության նախնական մարտերը: Առաջին մարտերից էր նաև Հայաստանի հավաքականի ու Ադրբեջանի հավաքականի բռնցքամարտիկների դիմակայությունը, որը ավարտվեց մեր հավաքականի ներկայացուցչի հաղթանակով: 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը 18/12 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ: Հաղթանակից հետո Տարոնն իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ: ”Աշխարհի առաջնությունում հեշտ մրցակիցներ […]

Յուրա Մովսիսյանը ”Կրասնոդար”-ի ֆուտբոլիստ է. ”Սպարտակի” տնօրեն /վիդեո/

Մոսկվայի ”Սպարտակի” սպորտային տնօրեն Դմիտրի Պոպովը մենկաբանել է Հայաստանի հավաքականի ու ”Կրասնոդարի” հարձակվող Յուրա Մովսիսյանի` ”Սպարտակ” տեղափոխության մասին ասեկոսեները: ”Յուրա Մովսիսյանը ”Կրասնոդար”-ի ֆուտբոլիստ է”,-ասել է Պոպովը:  Սպարտակի գլխավոր տնօրեն և գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Կարպինը ևս հերքել է այն լուրը, թե Մովսիսյանը ”Սպարտակի” հետ 5-ամյա պայմանագիր է կնքել, և նրա տրանսֆերը գնահատվել է 8 միլիոն դոլար: Հայաստանի հավաքականի […]

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը

    Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատում է իր օժանդակությունը Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ ԱՊՀ) ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին:   Ներկա պահին ԱՊՀ բոլոր երկրների ազգային առաջնություններում ձևավորվել են ուժեղ թիմեր, որոնք ճանաչում են ստացել ոչ միայն տվյալ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ հետխորհրդային տարածքի լավագույն ակումբների մրցակցությունը […]

Հաղթելու է ուժեղագույնը. Գագիկ Ծառուկյան /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Տոնական միջացառումն սկսվեց մասնակիցների քայլերթով: Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում է 68 երկիր, որոնց ներկայցուցիչների թիվը մոտ 620 է:  Տոնական քայլերթից հետո այստեղ ժամանեց նաև ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ուղեկցությամբ: ՛՛Հարգելի հյուրեր բոլորին […]

Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվո՞ւմ ”Սպարտակ”

Հայաստանի ազգային հավաքականի ու ”Կրասնոդարի” հարձակվող Յուրա Մովսիսյանի` ”Սպարտակ” տեղափոխության մասին լուրեր են շրջանառվում: Սակայն ИТАР- ТАСС-ի փոխանցմամբ` Յուրան հերքել է այս լուրերը` ասելով, որ ինքը տեղյակ չի էլ եղել այդ տեղափոխման մասին:  ”Ես ոչինի չգիտեմ տեղափոխության մասին և բուժզննման էլ չեմ ենթարկվել Մոսկվայի Սպարտակում”,-ասել է ֆուտբոլիստը:    

Մխիթարյանն առաջ է անցել Ռոնալդուից

Eurotopfoot.com կայքը հրապարակել է մրցաշջանի լավագույն ռմբարկուների ցանկը, որտեղ հայտնվել է նաև Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխը 17 գոլ է հեղինակել, որը կազմում է 25.5 միավոր (հաշված 1.5 գործակցով): Այս ցուցանիշով նա զիջում է միայն արգենտինացի Լիոնել Մեսսին, ով դարձել է 19 գնդակի հեղինակ, և վաստակել 38 միավոր, և Լիտվայի ”Շյաուլյայի” խաղացող Արտուրաս […]

Չի՞ խանդում սիրելին Լեւոնին

Հայաստանի ցանկալի փեսացուներից մեկի` շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրտը զբաղված է: Այս մասին Լևոնը ասաց Henaran.am-ին: Նա պատմեց, որ ընկերուհու` Արիաննայի հետ ծանոթացել է աղջկա հայրենիքում` Ավտրալիայում: ‘’ Մոտիկ ընկեր ունեմ, որ իր ուսուցիչն է, նա է մեզ ծանոթացրել’’,-ասաց Լևոնը: Վերջինիս ներկայացմամբ` ինքը և Արիաննան շատ տարբեր խառնվածքի տեր մարդիկ են: ‘’Բնավորությամբ մենք շատ […]

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մուտքն անվճար կլինի /վիդեո/

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Հայաստանում կայանալու է ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու է 68 երկիր: Հայաստան են ժամանելու այդ երկրների շուրջ վեց հարյուր ներկայացուցիչներ: Արդեն մոտ 55 երկրից ներկայացուցիչները Հայաստանում են: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը: Նշենք, որ առաջնության անցկացման համար ծախսվել է 320 մլն դրամ: Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի