17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չի՞ խանդում սիրելին Լեւոնին

Հայաստանի ցանկալի փեսացուներից մեկի` շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրտը զբաղված է: Այս մասին Լևոնը ասաց Henaran.am-ին:

Նա պատմեց, որ ընկերուհու` Արիաննայի հետ ծանոթացել է աղջկա հայրենիքում` Ավտրալիայում: ‘’ Մոտիկ ընկեր ունեմ, որ իր ուսուցիչն է, նա է մեզ ծանոթացրել’’,-ասաց Լևոնը: Վերջինիս ներկայացմամբ` ինքը և Արիաննան շատ տարբեր խառնվածքի տեր մարդիկ են: ‘’Բնավորությամբ մենք շատ տարբեր ենք, ես ավելի հանգիստ եմ, ինքն ավելի ակտիվ է’’,-նշեց շախմատիստը:

Արդյո՞ք ավստրալուհին համապատասխանում է Լևոնի իդեալին: “Հաճախ մարդը չգիտի` իր իդեալը որն է, մարդիկ իրար հանդիպում են և եթե իրար հետ լավ են զգում, դա էլ հենց իրենց իդեալն է դառնում,-ասաց Լեւոնը: Իսկ հատկապես ի՞նչը հայ ամենաինտելեկտուալ երիտասարդին` այն էլ ցանկալի փեսացուին գրավեց. աղջկա արտաքի՞նը, թե՞ խառնվածքը: Լևոնը կարծում է, որ յուրաքանչյուրի համար էլ արտաքինը կարևոր է, իր համար ևս, սակայն նախ և առաջ իրեն գրավել է աղջկա ներքնաշխարհը:

‘’Այն բաները, որ դու քեզ հարազատ ես գտնում, դա է գրավում, և իհարկե, ինձ շատ գրավեց նրա ինտելեկտը’’,-ընգծեց շախմատիստ փեսացուն:

Ճանաչված ու սիրված շախմատիստը հաճախ է շրջապատված լինում երկրպագուհիներով, ովքեր լուսանկարվում են նրա հետ, նվերներ տալիս: Չի՞ խանդում ադյոք Արիաննան, մեր հարցին Լևոնը հումորով պատասխանեց. ‘’Դե հենց դրա համար էլ անում եմ’’:

Անձնական ապագա պլանների մասով Լևոնը դեռ չի շտապում և ամուսնության մտադրություն ունենալու կամ չունենանալու մասին դեռ չի մտածում:

Հիշեցնենք, որ օրերս Լևոն Արոնյանին շնորհվեց ”Տարվա մարդ” կոչումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ