27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իր դիմումի համաձայն

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է այն լուրերին, թե ինքն աշխատանքից ազատել է նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի օգնականներից մեկին: «Սիրելի ընկերներ: Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում: Ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով: Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա` որպես օգնական /գործավար/ եւ […]

Բողոքողներ չկան

2015թ. սեպտեմբերի 13-ին հանրապետության թվով 22 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել սեպտեմբերի 14-ին` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամլո ծառայությունից: […]

Միանգամից կցրտի

Սեպտեմբերի 15-ին, 19-ին առավելապես ՀՀ հյուսիսային շրջաններում, 16-17-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում` երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Եթե Հովիկ Աբրահամյանը քայլեր չձեռնարկի. Ժամանակ

Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, տնտեսվարողների խոսքով, նպաստում է դրան։ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ ծայրագույն բարդ վիճակ է ստեղծվել։ Ձեռներեցները բոլոր ոլորտներում դժվարությունների առաջ են կանգնել, և չկա մի ոլորտ, որը կկարողանա հանգիստ […]

Սիրիացի աղջնակին փրկող երիտասարդի լուսանկարն արժանացել է գլխավոր մրցանակի

The Indipendant  թերթի  առաջին էջում տեղ գտած եւ սիրիական պատերազմի դեմքը ներկայացնող լուսանկարը Փարիզում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ  ստացել է Fujairah Photography Award  մրցանակը, գրում է arevelk.am-ը: Լուսանկարի հեղինակը   23-ամյա պատերազմական լրագրող Բարրա Էլ Հալաբն է, ով բազմաթիվ լուսանկարներ ունի Սիրիայի պատերազմից: Ժյուրիի ուշադրությունը գրաված լուսանկարը, որում երիտասարդ տղան փորձում է փրկել վիրավոր աղջկա […]

Ինչ է անելու Սերժ Սարգսյանն այսօր. Ժամանակ

Այսօր Սերժ Սարգսյանը Դուշանբեում պետք է ստանձնի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Դա տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Այս գագաթնաժողովը, սակայն, Հայաստանի հանրության շրջանում սպասվում է ոչ այս իրադարձության պատճառով, այլ սեպտեմբերի 7-ին Պուտին-Սարգսյան մոսկովյան հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի արած հայտարարության: Հիշեցնենք, որ Սարգսյանը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ավելի մանրամասն կներկայացնի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի […]

Մահացած ծննդկանի գործով եզրակացությունը պատրաստ է. ՀԺ

26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին: Ըստ պաշտոնական հաորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը […]

Կարեն Կարապետյանի որդու հարսանիքին. Հրապարակ

Հայկական էլիտան նորից հարսանիքի է. հոկտեմբերին կկայանա ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկի հարսանյաց հանդեսը: Հարսնացուն սյունեցի աղջիկ է, Երևանի պետական համալսարանի ուսանողուհի: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը տեղի կունենա Երևանում: Տոնական արարողության երաժշտական մասը կապահովեն ոչ միայն հայ, այլև Ռուսաստանից հրավիրված հայտնի աստղեր

«Դավադիտ եղած» քաղաքապետը. Առավոտ

Երբ մարդիկ ներկայացում են իրենց ինքնակենսագրությունը (ռզյումեն)՝ աշխատանքի ընդունվելու համար, նրանք, եթե դա լուրջ պաշտոն է, ընդգրկում են հատուկ բաժին՝ շփվելու հմտություններ (communication skills): Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների ու պատգմավորների […]

«Ո՛չ»-ի ճակատը ձախողվու՞մ է. Ժողովուրդ

ՀՀ Սահմանադրության նախագծի դեմ արշավ սկսած քաղաքական ուժերի միջև համաձայնությունն այդպես էլ չի կայանում: Բանն այն է, որ այդ գործընթացին միացած քաղաքական ուժերից ամեն մեկը ցանկանում է ընդգծել իր գերակա դիրքը: Արդյունքում շաբաթ օրը հրավիրված հավաքում, որի ընթացքում հայտարարվելու էր «Ոչ»-ի ճակատ ստեղծելու մասին, մասնակից կուսակցություններից և ոչ մեկը նախագահի մակարդակով ներկայացված չի եղել: ՀԱԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված