07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ո՛չ»-ի ճակատը ձախողվու՞մ է. Ժողովուրդ

ՀՀ Սահմանադրության նախագծի դեմ արշավ սկսած քաղաքական ուժերի միջև համաձայնությունն այդպես էլ չի կայանում: Բանն այն է, որ այդ գործընթացին միացած քաղաքական ուժերից ամեն մեկը ցանկանում է ընդգծել իր գերակա դիրքը: Արդյունքում շաբաթ օրը հրավիրված հավաքում, որի ընթացքում հայտարարվելու էր «Ոչ»-ի ճակատ ստեղծելու մասին, մասնակից կուսակցություններից և ոչ մեկը նախագահի մակարդակով ներկայացված չի եղել:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը և անգամ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հավաքին ուղարկել են իրենց ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվող միայն այն միջոցառումներին է մասնակցում, որին ներկա է լինում Լևոն Տեր-Պետրոսյանը: Պարույր Հայրիկյանը ևս հավաքին չի ներկայացել, քանի որ նախապես տեղեկացել է, որ կուսակցական ղեկավարներից ոչ ոք չի լինելու: Թե ինչպես են նրանք միասին պայքարելու, թերևս կարելի է պատկերացնել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ