11 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ գրանցվեց վերահաշվարկի արդյունքում

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում <<Այո>> քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, <<Ոչ>> քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է  մեկով: Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի […]

Զգուշացում վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Շուռնուխի-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:  Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է:                                         […]

«Ես էլ կարամ ձեր հետ «քո»-ով խոսամ». Նիկոլ Փաշինյանն ու Հովիկ Աբրահամյանը բախվեցին

«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն` կարուսելի, սենդվիչնոցների և ռեալթի շոուի վերածելու հայրենիք ունենք»,-այսօր ԱԺ-ում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հարցադրում հնչեցրեց, ըստ որի` տարիներ շարունակ լուրեր են պտտվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին. «Պաշտոնավարելու հենց սկզբից, […]

ԱՄՆ-ը գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ /վիդեո/

Միացյալ Նահանգները գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ, «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցին պատասխանելով, հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին. «Ողջունում ենք Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ սուր բանավեճից հետո դեկտեմբրեի 6-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեի ընթացքում բոլոր կողմերի դրսեւորած խաղաղ վարքի կապակցությամբ»: Միեւնույն ժամանակ, Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք մտահոգված են անկախ մարմինների […]

Միջադեպ ԱԺ-ում` դարձյալ Զարուհին

«Ժառանգական» Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ նախագահն այդպես էլ լեզու չեն գտնում: Այսօր` դեկտեմբերի 9-ին հերթական միջադեպը արձանագրվեց ԱԺ-ում: Հարցի իրավունք ստանալով` Զարուհի Փոստանջյանը համակարգչով փորձեց միացնել իր պայքարի կոչով տեսահոլովակը, սակայն Գալուստ Սահակյանը հերթական անգամ անջատեց խոսափողը՝ ասելով. «Հիմա կանցնի ու հարցը կտա»: Սահակյանը դիմեց Փոստանջյանին. «Դե հիմա ձեր խոսքով, ձեր նախադասություններով ասեք»: «Ես ձեզ հորդորում […]

Ի՞նչ է ստանում զինվորը. կրոնական հողի վրա վտանգավոր ձևակերպումներ

«Ես չեմ հասկանում` ոնց է ՊՆ-ն թույլ տվել, որ Սահմանադրության մեջ նման կետեր անցնեն, օրինակ՝ նա ով այլադավան է, նրան տրվում է իրավունք հրաժարվել հրազեն կրելուց, դա պարզապես «լյապ է» : Ստացվում է, եթե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ես, մի վերաբերմունք է, եթե այլադավան ես, ապա կյանքին չսպառնացող, ըստ երևույթին, ավելի լավ վերաբերմունք է»,-այս մասին […]

Սեյրան Օհանյանը տագնապ է հնչեցնում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական կողմից ԼՂՀ ՊԲ դիրքերը տանկից արկակոծման միջադեպից: «Այո, սահմանին լարվածության իրավիճակը հասել է գագաթնակետին, սակայն հայկական զինուժի կողմից սահմանային վերահսկողությունն իրականացվում է պատշաճ մակարդակով: Հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաև ականանետերից, բավական մեծ քանակությամբ կրակոցներ են գրանցվել: Իհարկե, կրակոցները դիպուկ […]

“и тишина …”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներն առհասարակ Ազգային ժողով չեն գալիս: Այդ մասին այսօր Henaran.am-ին տեղեկացրեց խմբակցության գործավարուհին: Հիշեցնենք, ԱԺ քառօրյայի մեկնարկին` դեկտեմբերի 7-ին խմբակցության ղեկավարը հայտարարեց բոյկոտի մասին` կապված սահմանադրական հանրաքվեի լեգիըիմության հետ և Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մմանուկյանը լքեցին նիստերի դահլիճը: Խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը շարունակում են իրենց աշխատանքը ԱԺ-ում: Նրանցից Հրանտ […]

Բարձրացնել` զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը», որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա նշեց, որ երկարամյա զինծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում մարտական հերթապահության հատվածը կհաշվվի որպես զինծառայության կրկնակի ստաժ: «Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել զինվորական հերթապահություն իրականացնող զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի