06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի 7 քաղաքում 5 ամսում 170 խաղաղ բնակիչ է զոհվել

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության միության Դիարբեքիրի ենթակառույցն ամփոփ տեղեկատվություն է հաղորդել երկրի մի շարք շրջաններում վերջին ամիսներին տիրող իրավիճակի մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքը տեղեկացնում է, որ վերոհիշյալ կազմակերպությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Ըստ նշյալ հաշվետվության՝ 2015թ. օգոստոսի 16-ից 2016թ. մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի 7 քաղաքի 19 շրջանում 59 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Այդ ողջ ընթացքում նշյալ տարածքներում զոհվել է 170 իսկ վիարվորել 145 քաղաքացի:

Միայն Դիարբեքիրում սպանվել է 37 քաղաքացի, որից 10՝ երեխա, 3-ը՝ կին,  ևս 47-ը վիրավորվել է: Դիարբեքիրի Սուր շրջանում պարետային ժամը շարունակվում է արդեն 43 օր: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանության միության Դիարբեքիրի ենթակառույցի ղեկավար Ռաջի Բիլիջիի՝ իրավիճանկին հարկավոր է միջամտեն միջազգային իրավական կառույցները, քանի որ տեղի են ունենում մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ