11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

4 հոգի թունավորվել են կաղամբի թթվից․ մեկը մահացել է, 3-ը կոմայի մեջ են

Մերձմոսկովյան Սերգիեվո-Պասադում շինարարության վրա աշխատող 4 հոգի տեղի խանութից ռուսական կաղամբի թթու են գնել եւ կերել, ինչի հետեւանքով նրանցից մեկը մահացել է, մյուս երեքը կոմայի մեջ են։ Նախնական տեղեկություններով՝ նրանք սելիտրայից են թունավորվել, քանի որ Ռուսաստանում թթու դնելիս սելիտրա են լցնում վրան։ Ամենայն հավանականությամբ՝ սելիտրայի չափաբաժինը շատ է եղել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

«Պերմյակովը պայմանագիր է կնքել սատանայի հետ». փաստաբանները բացահայտել են նամակագրությունը

Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության դատավարությունը: Դատավորը դատավարության սկզբում մեղադրյալ Վալերի Պերմյակովին ներկայացրեց օրենսդրության այն կետերը, ըստ որի` վերջինիս դատում են, ինչից հետո վերջինս արձագանքեց, որ իրեն ամեն բան հասկանալի է: Այնուհետև դատարանը պետք է անցներ դատավարության հաջորդ փուլին` լսելով տուժողի իրավահաջորդներին: Սակայն այստեղ միջամտեցին տուժողի […]

Օդում կախված

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն է այն տեսակետների հետ, որ մեզ պետք է ուժեղ Վերահսկիչ պալատ, սակայն, ըստ պատգամավորի, պետք է հասկանալ՝ ի՞նչ ուժգնության, ի՞նչ ուժի Վերահսկիչ պալատ է պետք: ԱԺ արտահերթ նիստում ՎՊ 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավորը հարց ուղղեց` արդյոք ՎՊ-ն ունի ծրագիր և ներկայացնում է հաշվետվություն, բայց մեր երկրում ծրագրերն ու հաշվետվությունները […]

Թուրքական դատարանն Արամ Աթեշյանից գումար շորթելու գործով որոշում է կայացրել

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու փաստաթղթային հարցերը կարգավորելու պատրվակով 6.000 թուրքական լիրա շորթման գործով վճիռ է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Timeturk.com» լրատվական կայքի` Ստամբուլի ծանր հանցագործությունների 16-րդ դատարանում տեղի ունեցած եզրափակիչ դատական նիստին մասնակցել է նաև Արամ Աթեշյանը: Մեղադրյալ Նարգինը, սակայն, նիստին ներկա չի եղել: […]

«Սրսկել բերել-գցել են, ինչի ըտեղ մարդ կա՞». ռուսական ռազմաբազայում լարված մթնոլորտ է

Գյումրիի ռուսական ռազմաբազայում, որտեղ քիչ առաջ մեկնարկել  է Ավետիսյանների գործով դատավարությունը, կարելի է ասել դեռ չսկսված՝ ընդատվեց, քանի որ Աետիսյանների իրավահաջորդների փաստաբանների համար աշխատանքային պայմաններ ապահովված չէ: Փաստաբան Լուսինե Սահակյանը վիճաբանության մեջ մտավ դատական դեպարտամենտի ներկայացուցիչներից մեկի հետ` ասելով, որ աթոռներ ու սեղաններ տեղադրված չեն աշխատանքի համար, ինչից հետո վեճ առաջացավ փաստաբանի և դատական դեպարտամենտի ներկայացուցչի միջև: […]

Զաքարյանը եկավ ուշացումով

Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Հիշեցնենք, երեկ նիստն ընդհատվեց Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի ժամանակ պատգամավորների հայտարարությունների ժամին: Նկատենք, որ երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը զեկույցը ներկայացրեց գրեթե դատարկ դահլիճում, իսկ ընդդիմախոս պատգամավորները ներկա էին, Զաքարյանը ներկայացավ ուշացումով: Զաքարյանի բացակայությունը, սակայն, Նիկոլ Փաշինյանին չխանգարեց սուր ելույթ ունենալ: Պատգամավորը դարձյալ հիշեց Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատունն ու դրա […]

Նոր «դավեր» են նյութվում /վիդեո/

«Նոր մտահոգիչ միտումներ կան Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով, ըստ որի՝ փորձ է արվում կիրառել կեղտոտ տեխնոլոգիա և ստիպել մեղադրյալներից մեկին կեղծ ցուցմունք տալ»,-այսօր հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանի փոխանցմամբ ՝ Արա Բուդաղյանի դեմ նոր «դավեր» են նյութվում. «Վերջին ժամանակաշրջանում նկատել ենք մեզ համար մտահոգիչ միտում: Մեզ հասած տեղեկություններով՝ նախաքննական մարմինը փորձում է անօրինական […]

Ենթադրությունը, որ Թուրքիան կարող էր ռուսական ինքնաթիռը խոցել՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար, աբսուրդ է․ Սպիտակ տունը՝ Պուտինին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնեստը նախօրեին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ Թուրքիան կարող էր ռուսական Су-24 ինքնաթիռը խոցել՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ Հիշեցնենք, որ նախօրեին իր մեծ ասուլիսի ժամանակ Պուտինն ասաց, որ «Եթե Թուրքիայի իշխանությունից որեւէ մեկը որոշել է ամերիկացիների ինչ-որ տեղը լիզել, չգիտեմ,  դա ամերիկացիներին պետք էր, թե ոչ»՝ նկատի […]

«Ինչի՞ պետք է մեր հայ դատավորը գա ռուսի ոտի տակ դատ անի». Պերմյակովի գործով դատական նիստը մեկնարկեց

Րոպեներ առաջ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության գործով դատավարությունը: Մինչև դատավարության մեկնարկը լարված մթնոլորտ է դատական նիստի դահլիճում: Հասմիկ Ավետիյսանի քույրը բողոքում էր, որ իրենց  փաստաբաններին թույլ չեն տալիս մոտենալ ռազմաբազայի դարպասներին: «Ի՞նչ է, մեր փաստաբանները չե՞ն մասնակցելու դատին, եթե չմասնակցեն, մենք էլ չենք մասնակցի, սա ի՞նչ երկիր է, […]

Ավտոմեքենայում տղամարդ է շնչահեղձ եղել

Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ էրեբունի վարչական շրջանում քիչ առաջ ավոտմեքենայի մեջ մահացած են գտել մի տղամարդու, ում անձը դեռևս պարզված չէ: Մեր թղթակցի փոխանցմամբ` ըստ նախնական տվյալների` տղամարդը թունավորվել է ավտոմեքենայի գազի արտահոսքից ու շնչահեղձ եղել քնած ժամանակ: Դեպքի վայրում այժմ ոստիկաններ են աշխատում: Մանրամասները` քիչ անց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի