21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիայում Ռուսաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ հայտնաբերելու նպատակով տարբեր քաղաքներում հատուկ գործողություններ են սկսել։

Մոտ 10 հոգի արդեն ձերբակալվել է, որոնցից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, գրում է lifenews.ru-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։

Նրանց բնակարաններից հայտնաբերվել է «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր և անձնական գործեր:

Նշվում է նաև, որ ձերբակալվածները մշտական կապի մեջ են գտնվել հակամարտության գոտիներում գործունեություն ծավալող ԻՊ-ի անդամների հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ