21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

32 օր հացադուլից հետո Զիմնը պատրաստ է

Հունվարի 11-ից հացադուլի մեջ գտնվող «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը (Զիմն) երեկ դադարեցրել է հացադուլը:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ Հարություն Սարիբեկյանը կալանավորվել է Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու մեղադրանքով: Ազատամարտիկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա պնդում է, որ իրեն ձերբակալել են քաղաքական հայացքների համար:

Նշենք, որ զինված խմբավորման անդամ լինելու մեղադրանքով կալանավորված է «Տիգրան Մեծ» ջոկատի ևս մեկ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Ապար), որը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Զիմնի ընկերները հավաստում են, որ նա չի կոտրվի և կշարունակի պայքարել: Չի բացառվում, որ նա կրկին հացադուլ հայտարարի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ