27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոճանապարհները բաց են

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Կենթարկվեն Սուրեն Խաչատրյանի դատաստանին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խիստ է լինելու Սիսիանի գլխավոր հիվանդանոցի գլխավոր բժշիկ Սվետլանա Իսախանյանի նկատմամբ, եթե պարզվի, որ 28-ամյա Անի Դավթյանի մահվան պատճառը բժիշկների անտարբերությունն է:  Հիշեցնենք, որ հարուցվել է քերական գործ եւ ըստ նախաքննության, Անիի մոտ,  2014թ. հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինքնուրույն ծննդալուծվել է, որից հետո Դավթյանը էպիգաստրալ շրջանում ունեցել […]

Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից. Ազնավուրը հերքել է

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ թուրքական “Պոստա” թերթին որեւէ հարցազրույց չի տվել: “Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական “Պոստա” թերթին։ Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից”,- գրել է Ազնավուրը։ Հիշեցնենք, որ թուրքական “Posta” թերթը հարցազրույց էր տպագրել Ազնավուրի հետ, որտեղ շանսոնյեն իբրեւ մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել: Ավելի ուշ […]

Թող Աստված Ձեր ընտանիքը պահի եւ թող ոչ մի զինվորի ճակատագիր չխեղվի. բաց նամակ Ռիտա Սարգսյանին

Ֆեյսբուքի օգտատեր Սամվել Ավետիսյանը բաց նամակով դիմել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: “Հարգելի՛ տիկին Սարգսյան,  ես բազմաթիվ դռներ եմ բախել, բայց ապարդյուն: Ճակատագրով ինձ արդեն 2 տարի է բաժին է հասել լինել գամված անվասայլակին: Այն ժամանակ, երբ ինձ թվում էր, որ այլեւս ի զորու չեմ պայքարել` հանուն լիարժեք կյանքի, հայտնվեց իմ կյանքի կեսը` Էմման: […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝   Նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին, 8-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում`  Նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հացադուլ կսկսեն. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը երեկ նախագահական նստավայրի մոտ հայտարարել են, թե հացադուլ կսկսեն, եթե Սերժ Սարգսյանը չարձագանքի իրենց պահանջներին: Նրանք ընդգծել են , որ դեռ հինգ ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց խոստացել է, որ կկազմակերպի հանդիպումերկրի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ոսուցիչը դանակով խփել է համագյուղացու հետույքին.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ 23 ամյա Արմեն Ավալյանը հոկտեմբերի 16-ին դանակով հարվածել էր համագյուղացի 25 ամյա Անդրանիկ Այդյանի հետույքին:Չնայած դանակահարողն ուսուցիչ է, սակայն կատարվածը դպրոցի հետ առնչություն չունի:  Դանակահարող ուսուցիչը համայնքի ղեկավարի հեռավոր ազգականն է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կոստանյանը ՛՛տղամարդավարի՛՛ խոստում է տվել. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Մարտի 1-ի զոհերի հարազատներն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ նախօրեին հանդիպել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: 2008-ի Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանն ՛՛Ժամանակին՛՛ ասաց, որ հանդիպմանը Կոստանյանն իրեն ասել է, որ մարտի 1-ի գործը  բացահայտված չէ՝ խոստանալով հարազատներից յուրաքանչյուրին առանձին-առանձին հրավիրել և զրուցել, ծանոթանալ , թե […]

Ինքնասպանություն է գործել ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորի դուստրը.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շենքերից մեկում: 30-ամյա Տաթեւիկ Բաղդասարյանը 4-րդ հարկից իրեն ցած է նետել: ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած աղջիկը 90-ականներին ՀՀՇ վարչության փոխնախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի դուստրն է: Ըստ տարածքում ապրող բնակիչների՝ Տաթևիկը ֆլեյտահար է եղել, բավական […]

”Դվին” հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. ՛՛ՉԻ՛՛ տեղեկություններով ՛՛Դվին՛՛ հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է:  ՛՛ՉԻ՛՛ աղբյուրների փոխանցմամբ՝ գնորդի հավատարմատարը ՀՀ քաղաքացուհի է, որի մշտական բնակության վայրը, սակայն, Ստամբուլն է: Վերջինս մշտապես գտնվում է Երևան- Ստամբուլ ուղևորությունների մեջ:  ՛՛ՉԻ՛՛-ն այս կապակցությամբ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Թերթին տեղեկացրել են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված