12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինքնասպանություն է գործել ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորի դուստրը.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շենքերից մեկում: 30-ամյա Տաթեւիկ Բաղդասարյանը 4-րդ հարկից իրեն ցած է նետել:

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած աղջիկը 90-ականներին ՀՀՇ վարչության փոխնախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի դուստրն է: Ըստ տարածքում ապրող բնակիչների՝ Տաթևիկը ֆլեյտահար է եղել, բավական լուրջ հաջողություններ է ունեցել:

 Վերջերս տեղի է ունեցել նրա նշանադրությունը: Աղջկա ապագա ամուսինը աշխատում է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ըստ լուրերի՝ Տաթևիկն ինքնասպանությունից առաջ հանել է նշանադրության մատանին և թողել պատուհանագոգին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ