Թող Աստված Ձեր ընտանիքը պահի եւ թող ոչ մի զինվորի ճակատագիր չխեղվի. բաց նամակ Ռիտա Սարգսյանին
Ֆեյսբուքի օգտատեր Սամվել Ավետիսյանը բաց նամակով դիմել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:
“Հարգելի՛ տիկին Սարգսյան,
ես բազմաթիվ դռներ եմ բախել, բայց ապարդյուն: Ճակատագրով ինձ արդեն 2 տարի է բաժին է հասել լինել գամված անվասայլակին: Այն ժամանակ, երբ ինձ թվում էր, որ այլեւս ի զորու չեմ պայքարել` հանուն լիարժեք կյանքի, հայտնվեց իմ կյանքի կեսը` Էմման:
Այժմ ես մենակ չեմ ու ուզում եմ պայքարել երջանիկ ապրելու համար: Բայց որքան էլ դա կամենա սիրտս ու միտքս, ոտքերս ուժ չեն տալիս:
Գիտեմ, նմանատիպ բազմաթիվ նամակներ եք ստանում, սակայն լիահույս եմ, որ կկանգնեք նորաստեղծ ընտանիքիս կողքին, կաջակցեք, որ բուժմանս համար գումար հայթհայթեմ, ու ես էլ մյուս նորապսակների պես ունենամ երջանիկ լինելու իրավունք:
Թող Աստված պահի ու պահպանի Ձեր ընտանիքը եւ թող ոչ մի զինվորի ճակատագիր չխեղվի այնպես, ինչպես իմ պարագայում:
Լավագույն մաղթանքներով` երեկվա զինվոր, ով ունի Ձեր օգնության կարիքը”: