27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լքում է Ծառուկյանին

ԲՀԿ խմբակցությունը լքել է պատգամավոր Դավիթ Քոչարյանը եւ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ. Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:    Նշենք, որ Դավիթ Քոչարյանը 5-րդ ԲՀԿ-ականն է, որ լքում է խմբակցությունը: 

Համահայկական հռչակագիրը կմնա թղթի վրա.Անդրեաս Ղուկասյան

«Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը և սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ»,-այսօր, փետրվարի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը: Ղուկասյանը նշում է, որ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց, որպես չարիք, որը որ ըստ էության թույլ չի տալիս համազգային համախմբում: «Սերժ Սարգսյանի փորձը Գագիկ Ծառուկյանին ներկայացնել, որպես չարիք մի  եղանակ էր իր մեղքը […]

ԲՀԿ-ն սպառնալի՞ք

«Մեր երկրում թե արտաքին և թե ներքին քաղաքականությունը չի կարող լճանալ և Աստված չանի, որ լճանա: Համենայնդեպս այն իրադարձությունների շարանը, որ մենք տեսանք Նոր տարուց սկսած չի կարող պատահականություն լինել, այն իր մեջ մեսիջներ է պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը: Քաղաքագետը չի  տեսնում հանրային շահի հարցադրումները և չի  կարող ասել, թե այս […]

Արտագաղթի կրճատում, բնակչության թվի աննախադեպ աճ /վիդեո/

2014թվականին Նոյեմբերյան քաղաքը ունեցել է աննախադեպ բնակչության աճ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը` փաստելով, որ կրճատվել են արտագաղթի ծավալները : Ավելին, քաղաքապետի փոխանցմամբ` բարձրացել է ծնելիության մակարդակը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ապրիլի 24-ի միջոցառումները տեղի կունենան. Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական Today’s Zaman պարբերականի այն տեղեկությունը, թե Անկարան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի տոնակատարությունները: Այդ մասին “Ակոս” թերթին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Նրանք նշել են, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները կիրականացվեն ապրիլի 24-ին, ինչպես և նախատեսված էր:   Նշենք, որ Today’s Zaman պարբերականը գրել էր, որ […]

Մեր տեղեկատվական դաշտն այդքան էլ պատրաստ չէ Թուրքիայի հետ հակամարտության

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով լուրերին, թե իբր Թուրքիան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին ծրագրված Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, գրել է: “Թուրքական մամուլը` հատկապես անգլալեզու, հետաքրքիր մարտավարություն է ընտրել հայերի դեմ պայքարում։ Ինչ-որ սենսացիոն լուր են վերցնում, հաճախ իրականությանը չհամապատասխանող, և դրա հիման վրա պրոպագանդայի մեծ չափաբաժին մատուցում միջազգային հանրությանը։ Ամենաթարմ օրինակը Sunday’s […]

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ի՞նչ է նշանակում՝ «Քո արքայությունը գա… »

Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը: Հարգելի ընթերցող, Henaran.am-ը այսուհետ պարբերաբար կներկայացնի հոգևոր հարցերի վերաբերյալ հարցուպատասխաններ: Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ Ավետարանի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված