08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում՝ «Քո արքայությունը գա… »

Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը:

Հարգելի ընթերցող, Henaran.am-ը այսուհետ պարբերաբար կներկայացնի հոգևոր հարցերի վերաբերյալ հարցուպատասխաններ: Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ Ավետարանի:

Հայր մեր, որ երկնքում ես,

Սուրբ լինի Քո անունը,

Քո թագավորությունը գա,

Քո կամքը լինի երկրի վրա,

Ինչպես երկնքում է:

Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր,

Եվ ներիր մեր պարտքերը,

Ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին,

Եվ մի տար մեզ փորձության,

Այլ փրկիր մեզ չարից,

Որովհետև Քոնն է թագավորությունը,

Եվ զորությունը,

Եվ փառքը հավիտյանս,

Ամեն:

Ի՞նչ է նշանակում՝ «Քո արքայությունը գա… »

Աստծո արքայությունն ինքնին գալիս և հաստատվում է առանց մեր աղոթքների, բայց մենք աղոթում ենք, որ այն մեր մեջ նույնպես հաստատվի:

Ինչպե՞ս է Աստծո արքայությունը գալիս:

Աստծո արքայությունը գալիս է, երբ մեր Հայրը, որ երկնքում է, մեզ է փոխանցում Իր Սուրբ Հոգին, որպեսզի Իր շնորհով հավատանք Իր սուրբ Խոսքին և աստվածահաճո կյանք վարենք այժմ և հավիտենական կյանքում:

Ո՞րն է Աստծո արքայությունը:

Աստծո արքայությունը Նրա թագավորություննէ: Նա ամբողջ տիեզերքի Թագավորն է (իշխանության արքայություն), Եկեղեցու Թագավորը (շնորհի արքայություն) և երկնային Եկեղեցու ու հրեշտակների Թագավորը (փառքի արքայություն):

Սաղմ. 103.19 «Տերը երկնքում հաստատեց Իր աթոռը, և Նրա թագավորությունը տիրում է բոլորին» (իշխանության արքայություն):

Հովհ. 3.5 «Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա Աստծո արքայություն չի կարող մտնել» (շնորհի արքայություն):

Բ Տիմոթ. 4. 18 «Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի Իր երկնային արքայություն: Նրան փառք հավիտյանս հավիտենից» (փառքի արքայություն):

Ինչի՞ համար ենք աղոթում, երբ ասում ենք՝ «Քո արքայությունը գա»:

Աստծո արքայությունն արդեն ամենուրեք է, բայց մենք խնդրում ենք, որ Աստված.

Ա.Մեզ լցնի Սուրբ Հոգով, որպեսզի հավատանք Խոսքին և աստվածահաճո կյանք վարենք՝ որպես Իր շնորհի արքայության անդամներ:

Մարկ. 1.15  «Հասել է ժամանակը, և մոտեցել է Աստծո թագավորությունը, ապաշխարեցեք ու Ավետարանին հավատացեք»:

Հռոմ. 14.17

«Աստծո արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով»:

Կողոս.1.13-14 «Աստված մեզ խավարի իշխանությունից ազատեց և Իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց. Ում միջոցով փրկություն ունենք, Նրա արյունով՝ մեղքերի թողություն»:

Բ. Ուրիշներին ևս բերի Իր շնորհի արքայություն:

Մատթ. 9.38 «Արդ հնձի Տիրոջն աղաչեցե՛ք, որ Իր հունձի համար մշակներ ուղարկի»:

Բ Թեսաղ. 3.1 «Այսուհետ, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթք արեք, որ Տիրոջ Խոսքն առաջանա ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ»:

Գ. Օգտագործի մեզ Իր շնորհի արքայությունը տարածելու համար:

Գործ. 4.29 «Եվ հիմա, Տեր, նայիր նրանց սպառնալիքին և Քո ծառաներին ամենայն համարձակությամբ Քո Խոսքը խոսել տուր»:

Ա Պետր. 2.12 «Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, որպեսզի ինչի համար որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ այցելության օրը փառավորեն Աստծուն»:

Դ. Արագացնի Իր շնորհի արքայության գալուստը:

Փիլիպ. 3.20 «Մեր բնակությունը երկնքում է, որ այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին»:

Հայտն. 22.20 «Այս բաները վկայողն ասում է. Այո՛,ես շուտով գալիս եմ: Ամե՛ն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ