19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մեր տեղեկատվական դաշտն այդքան էլ պատրաստ չէ Թուրքիայի հետ հակամարտության

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով լուրերին, թե իբր Թուրքիան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին ծրագրված Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, գրել է:

“Թուրքական մամուլը` հատկապես անգլալեզու, հետաքրքիր մարտավարություն է ընտրել հայերի դեմ պայքարում։ Ինչ-որ սենսացիոն լուր են վերցնում, հաճախ իրականությանը չհամապատասխանող, և դրա հիման վրա պրոպագանդայի մեծ չափաբաժին մատուցում միջազգային հանրությանը։ Ամենաթարմ օրինակը Sunday’s Zaman-ի երեկվա հրապարակումն է։ Հենվելով անանուն աղբյուրի վրա` սկզբից գրում են իբր Թուրքիայի կառավարությունը չեղյալ է համարել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, հետո էջերով իրենց պրոպագանդան տարածում։ Մեզանից շատերն էլ այդ նյութը սկսում են տարածել։

Զգույշ եղեք ժողովուրդ ջան։ Ցավոք, մեր տեղեկատվական դաշտն այդքան էլ պատրաստ չէ Թուրքիայի հետ հակամարտության։ Սա Ադրբեջանը չէ իր պարզունակ մոտեցումներով։ Թուրքիայի դեպքում մասշտաբներն ու պրոֆեսիոնալիզմն այլ մակարդակի են։ Եվ եթե ուզում ենք այս ուղղությամբ ևս հաջողություն ունենալ, ուրեմն պետք է շատ ավելի զգույշ մոտենալ գործին։

P.S. Ապրի Արթուր Աբրահամը։ Շատ լավ մենամարտ էր։ Շնորհավորում եմ)))))”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ