Ոստիկանները ողջ-ողջ այրել են լրագրողին` Ֆեյսբուքում նախարարին քննադատելու համար
Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում քրեական գործ է հարուցվել լրագրողի մահվան կապակցությամբ: Նա ողջ-ողջ այրվել է ձերբակալության ժամանակ: Լրագրողը Ֆեյսբուք սոցիալական ցանցում քննադատել է բարձրաստիճան պաշտոնյային ու նրան մեղադրել կոռուպցիայի եւ սեռական ոտքնձգությունների մեջ: Օրեր անց, լրագրողի բարեկամների խոսքով, մի խումբ անձինք ներխուժել են խմբագրություն, բենզին լցրել լրագրողի վրա ու այրել նրան, հայտնում է The Daily Mail-ը: […]





































