19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Ցուցարարները կրկին նստեցին Բաղրամյան պողոտայում

Կարճատեւ քննարկումից հետո ժամը 20։30–ի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները որոշեցին կրկին նստացույց անել Բաղրամյան պողոտայում։

Ցուցարարներն այս պահին նստած են պողոտայի սկզբնամասում` Գրողների միության շենքի դիմացի տարածքում։ Ցուցարարների ճանապարհը փակել են մահակներով զինված ոստիկանները:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ