Ինչու չի ապահովվել տնտեսական աճը
2014-ին նախատեսված է եղել 5,2 %, սակայն արձանագրվել է 3,4% տնտեսական աճ: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս: Փոխնախարարի խոսքով՝ կանխատեսված տնտեսական աճը չի արձանագրվել արժույթի արժեզրկման, արտերկրից ՀՀ եկող տրանսֆերտների կրճատման […]





































