18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ոստիկանությունը հատուկ գործողությունների չի դիմի

Ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Չնայած հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայց ճանապարհը, որով ակտիվիստները առաջնորդվում են, ճիշտ չէ»,-ասաց նա: Նկատենք, որ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էլ ասաց, որ կհամբերեն այնքան, որքան պետք լինի: Նա նաև հուսով է, որ իրենց ու պատգամավորների բանակցությունները դրական արդյունքի կհանգեցնեն, ու ճանապարհը կբացվի: Իսկ եթե ճանապարհը չբացվի, օրինախախտներին չեն թողնի այդպես անպատիժ մնալ: «Ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում»,-ասաց նա:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ