06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հունան Պողոսյանը խոստացավ

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը քիչ առաջ երկխոսում էր Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիների հետ:

Պողոսյանը խոստացավ,  որ Բաղրամյան պողոտայում կանգնած` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ որեւէ ուժ ոստիկանությունը չի կիրառի, եթե ցուցարարները պահպանեն խաղաղ ակցիայի կանոնները, ոչինչ չնետեն ոստիկանների ուղղությամբ, եւ «մաքրեն իրենց մեջ գտնվող սադրիչներին»։

Այս մասին ՀՀ փոխոստիկանապետը բարձրախոսով հայտարարեց Բաղրամյան պողոտայում։ Նա նաեւ խոստացավ փոխանցել ցուցարարներից մեկի առաջարկը` նախագահի առաջարկած մի քանի հոգանոց խմբի հետ հնարավոր հանդիպումն ամբողջությամբ ցուցադրել ուղիղ եթերում։ 

Մեր թղթակիցը հաղորդում է, որ անցած ողջ գիշեր ի տարբերություն նախորդ գիշերվա Բաղրամյան պողոտայի լուսավորությունը չի անջատվել, որեւէ մեկի նկատմամբ ուժ չի կիրառվել, իրավիճակը հանդարտ է եղել՝ առանց միջադեպերի: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ