02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստորագրման արարողություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում գործակցության մասին հուշագիր է ստորագրվել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև: Ստորագրվել է նաև ուսանողների ուսուցման գործընթացի և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին պայմանագիր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ: Նշված փաստաթղթերոը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր […]

ՀՀ ԱԺ խմբակցությունները դատապարտել են Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող ոճրագործությունները

Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները: Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները, ինչի արդյունքում եզդի ազգաբնակչության մի ստվար հատված անհապաղ հումանիտար աջակցության կարիք […]

Սեֆիլյանը փոխարինող ունի. պայքարը նոր թափ կստանա

«Ժիրայր», «ժիրայր» կոչերով և հայրենասիրական երգերերի ներքո Հիմնադիր խորհրդարանի կազամկերպած հավաքը ի պաշտպանություն ձերբակալվածների ավարտվեց։ «Ճիշտ է 100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ղեկավարին ՝ Ժիրայր Սեֆիլյանին և «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուքասզյանին ձերբակալել են, բայց ՀԽ  անդամ Վարդան Հակոբյանի փոխանցմամբ ՝ իրենք արդեն ունեն իրենց նոր առաջնորդին, որի անունը չեն հրապարակի։ «Մենք սպասում էինք, որ մինչ […]

«Սեֆիլյանը նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է ենթարկվել քրեական հետապնդման»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Իրանի հետ կապված տարածաշրջանային փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանն այլընտրանք ունենա գազ ներկրելու: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ նիստում գազի հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ: Նա նկատեց, որ դա սակայն կարող է կատարվել միայն ժողովրդի մասին մտածող իշխանություն ունենալու դեպքում:  Փոստանջյանը նշեց, որ այս պահին քաղաքական […]

Նախագահն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից հետո, ԱՄՀ […]

Խարանի ենթարկվող անձը չի կարող լինել հասարակության լիարժեք անդամ. Արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  ապրիլի 8-ին մասնակցել է  խտրականության արգելման օրենսդրության հարցերին առնչվող  հանրային քննարկմանը և «Արդյո՞ք անհրաժեշտ է խտրականության դեմ պայքարի մասին առանձին օրենք ունենալ» վերտառությամբ ձեռնարկի շնորհանդեսին: Եվրասիա համագործակցության հիմնադրամի  կողմից 2014թ-ին և 2015թ-ին իրականացված երկու՝ իրավական և փորձագիտական, ուսումնասիրություններն իրականացվել  են Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ «Հայաստանում խտրականության արգելման օրենսդրության ընդունմանն ուղղված» […]

«Դուք պետք է միշտ սահմանափակվեք շնորհավորանքներով»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը քննարկման ժամանակ վստահեցրեց , որ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը չի ընդունվել: «Համաձայն ԱԺ-ի կողմից հաստատված կարգի, գազի հանձնաժողովի որևէ նիստում, չկա արձանագրություն նրա ընդունման, մասնակիցների և նրանց քվեարկության մասին, մի խոսքով, Ազգային ժողովին ներկայացված է կեղծ փաստաթուղթ, որի համար քաղաքական պատասխանատվություն […]

Հայրիկյանը` Քարդաշյանի մասին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Նա նշել է, որ Ցեղասպանությունը մի երեւույթ է, որի մասին չպիտի տարելիցների ժամանակ միայն խոսել։ «Ցեղասպանության հետեւանքների վերացումը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- ասել է նա։ Խոսելով Քիմ Քարդաշյանի` Հայաստան այցի մասին, Պարույր Հայրիկյանն ասել է, […]

Մեկն էլ ստեղ յուղ էր վառում. Մելքումյանը վիրավորեց

«Միանգամից ասեմ, պարոն Քոքոբելյան, հանձնաժողովը  մեծ ծավալի աշխատանք է կատարել, այդ ձեզ է թվում, որ ծածկադմփոց է արվել»,-այսօր ԱԺ նիստում գազի հանձնաժողովի եզրակացության մասին ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն՝ արձագանքելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին: Նա խնդրեց կոռեկտ գնահատականներ տալ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:  «Մեկն էլ երեկ յուղ էր վառում էստեղից, պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի