19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ստորագրման արարողություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում գործակցության մասին հուշագիր է ստորագրվել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև:

Ստորագրվել է նաև ուսանողների ուսուցման գործընթացի և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին պայմանագիր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ:

Նշված փաստաթղթերոը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Իր խոսքում Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը կարևորություն է տալիս զինված ուժերի և երիտասարդության միջև շփումների ընդլայնման իրականացման գործընթացին, բանակ-հասարակություն սերտ կապի ամրապնդմանը, բարձրագույն կրթության որակավորմամբ մասնագետների ՀՀ զինված ուժերում հետագայում ներգրավմանը, զինվորական ծառայության բնագավառում ձեռք բերված փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու դերին ու նշանակությանը, ինչպես նաև` ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառությանը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների դրսևորմանը: Եվ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է ցուցաբերում այդ նպատակների իրականացման համար նմանաբնույթ պայմանագրերի կնքմանը:

Համալսարանների ռեկտորները ն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին համագործակցության նման հնարավորության ընձեռնման համար:

Ստորագրված փաստաթղթերը կարգավորում են Կողմերի միջև համագործակցության հիմնական ուղղությունները, ՀՀ պաշտպանության նախարարության և Համալսարանների ներկայացուցիչների միջև հանդիպումների, կլոր սեղանների, քննարկումների, համատեղ փորձաքննությունների կազմակերպման, Համալսարանի ներկայացուցիչների և ուսանողների համար պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների կողմից դասախոսությունների անցկացման հետ կապված հարաբերությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ