08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ ԱԺ խմբակցությունները դատապարտել են Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող ոճրագործությունները

Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները:

Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները, ինչի արդյունքում եզդի ազգաբնակչության մի ստվար հատված անհապաղ հումանիտար աջակցության կարիք ունի:

ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչություններն ու խորհրդարանականները բազմիցս բարձրաձայնել են կատարվածի անթույլատրելիության եւ մարդասիրական աջակցության ապահովման անհրաժեշտության մասին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցավը եւ վստահեցնում, որ միջազգային բոլոր ատյաններում շարունակելու են բարձրաձայնել կատարվող բռնություններին վերջ դնելու անհրաժեշտությունը եւ այդ նպատակով օգտագործելու են բոլոր հնարավորությունները:

«Հայաստանի Հանրապետական» խմբակցություն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

«ՀԱԿ» խմբակցություն

«ՀՅԴ» խմբակցություն

«Օրինաց երկիր» խմբակցություն

«Ժառանգություն» խմբակցություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ