03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկն էլ ստեղ յուղ էր վառում. Մելքումյանը վիրավորեց

«Միանգամից ասեմ, պարոն Քոքոբելյան, հանձնաժողովը  մեծ ծավալի աշխատանք է կատարել, այդ ձեզ է թվում, որ ծածկադմփոց է արվել»,-այսօր ԱԺ նիստում գազի հանձնաժողովի եզրակացության մասին ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն՝ արձագանքելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին: Նա խնդրեց կոռեկտ գնահատականներ տալ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: 

«Մեկն էլ երեկ յուղ էր վառում էստեղից, պետք է ձեր գործընկերների նկատմամբ կոռեկտ արտահայտվեք»,-ասաց նա ու հորդորեց քննադատող պատգամավորներին հանձնաժողովի հետագա աշխատանքներին մասնակցել: Նա հայտնեց, որ աշխատանքները դեռևս ավարտված էլ չեն: Պատգամավորը նշեց, որ այստեղ պետք է լիներ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: 

«Սա ծածկադմփոց չէ, մենք գրավոր գրելու ենք և նախագահին, և վարչապետին, և պահանջենք, որ գերնորմատիվային դրույթները կարողանանք կարգավորել»,-նկատեց նա, ապա խնդրեց գազի մատակարարման համակարգը չհամեմատել Ուկրաինայի հետ ու «յուղ չվառել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ