03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Սեֆիլյանը նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է ենթարկվել քրեական հետապնդման»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Իրանի հետ կապված տարածաշրջանային փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանն այլընտրանք ունենա գազ ներկրելու: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ նիստում գազի հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ: Նա նկատեց, որ դա սակայն կարող է կատարվել միայն ժողովրդի մասին մտածող իշխանություն ունենալու դեպքում: 

Փոստանջյանը նշեց, որ այս պահին քաղաքական հետապնդման մեջ են գտնվում Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները, և անկախ նրանից, թե կիսում են նրա գաղափարները, թե ոչ, պետք է հասկանան, որ դա իշխանության կողմից վարվող քաղաքականության արդյունքն է: Ըստ նրա՝ և Սեֆիլյանի ձերբակալությունը, և գազի պայմանագրի կնքումը ոչ իրավական քայլեր են, ինչի համար միայն այս իշխանությունն է մեղավոր: «Պատահական չէ Ժիրայր Սեֆիլյանը, նա նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է ենթարկվել քրեական հետապնդման, դեռ դեկտեմբերին 2006 թվականի Ռոբերտ Քոչարյանի հրամանով նրան նորից ձերբակալեցին, պահեցին բանտախցում, հիմա նորից: Ազգային անվտանգության ծառայությունը թող հետամուտ լինի այց հանցագործներին»,-հորդորեց նա:

Փոստանջյանն անդրադարձավ նաև նաև ԲՀԿ-ի հետ կատարված փետրվարյան իրադարձություններին: Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես, իհարկե, բացակայել է ԱԺ նիստերից, սակայն հիշեցրեց, որ Ծառուկյանին այլևս թույլ չեն տալիս զբաղվել քաղաքականությամբ, ինչն ահազանգ է նա համարում: «Քայլում ենք փողոցներով, մարդ չկա, մի հատ սթափվենք»,-կոչ արեց նա ու հավելեց, որ ոչ մի քաղաքական գործչի հետ չի կարելի այդպես վարվել:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ