11 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բայց էս երկրում ի՞նչ չեմ կարծում ես. ամեն ինչ էլ սպասելի է /վիդեո/

«Եթե հստակ բան են որոշել, թող հայտարարեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին: Ըստ Միքայելյանի՝ իշխանությունները ժամանակ են շահում ընդամենը: Նա խորհուրդ չի ցանկանում տալ երիտասարդներին, պայքարողներին, թե ինչ պետք է անել, քանի որ իր դերակատարությունն այստեղ հրահանգներ տալը չէ, այլ թույլ չտալւ, որ բախում լինի: […]

Ոստիկանությունն այսօր գործողությունների չի դիմի. ցուցարարները ցրվում են

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր ոստիկանությունը գործողությունների չի դիմի, քանի որ տեսնում են, որ մարդիկ հեռանում են աստիճանաբար: Նա գտնում է, որ Բաղրամյան փողոցում մնացողներն էլ կգնան։ «Իհարկե կցրվեն»: Նա ասաց, ար Ազատության հրապարակում իրավիճակը ևս նորմալ է, երիտասարդները այնտեղ  զրուցում, քննարկում են: Նա զարմանալի համարեց, երբ քաղաքացին […]

Տա Աստված,որ ամեն բան խաղաղ ավարտվի. Ջուլֆալակյանի կոչը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան հանրագրում պարզաբանել է, թե ինչու չի մանսակցում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցին:   «Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են, երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասներն ՝ անհիմն քննադատել,թե ինչու մարզիկները (մասնավորապես ես) ակտիվ ներգրավված չեն քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար […]

Ատոմակայանը՝ գեներալներին «լևի» հոսանք տալու մասին

ՀԱԷԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր «ատոմակայանից «լևի» հոսանքի գիծ կա անցկացված և գեներալների օբյեկտներն են սնուցում: Եվ դրա մասին տեղյակ են այդ համակարգի բոլոր աշխատողները»: «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրինությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀԱԷԿ-ից որևէ մեկին, այդ թվում՝ նաև գեներալներին տրվող որևէ հոսանքի գիծ […]

Լրագրողների նկատմամբ ագրեսիվ գործողությունները չեն կարող անպատիժ մնալ

«Եթե տասը տարի հետ նայենք, կտեսնենք թե ինչքան դժվար էր քաղաքացիական հասարակության պայքարը, ցանկացած նման պրոցես փակուղի էր մտնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ խոսելով Բաղրամյան պողոտայի իրադարձությունների լուսբանումից: Ըստ նրա՝ ուղիղ եթերը հասարակությանը հնարավորություն է տալիս օն-լայն հետևել պրոցեսներին, հասարակությունն իր ուշադրություն կենտրոնում է պահում այդ ամենն, իսկ իշխանությունն էլ […]

Ժամամակն է պահանջատերից դառնալ խնդրի լուծման մասնակից

Հասարակության  ողջ ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:  Վերջին օրերի զարգացումները՝ Բաղրամյան պողոտայում հավաքված և իրենց արդարացի պահանջը իշխանություններին ներկայացրած ցուցարարների խաղաղ պայքարի նոր մշակույթի ձևավորման աննախադեպ երևույթ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհի համար: Ազգագրական երգով, պարով երիտասարդությունը իցույց դրեց բոլորին, որ կա անկոտրուն ոգի, որը […]

Օմբուդսմենը կոչ է անում ոստիկանությանը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ   Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը` մենք հույս ենք հայտնում, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում եւ իրավունքի շրջանակներում: Այդ նպատակով հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության եւ օրինապահության կոչ եմ անում, ինչպես նաեւ ներկայացնում տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի եւ […]

«Իշխանությունը կեղտոտ ոտքերով մտավ լրագրողական դաշտ ու փչացրեց»

«Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի խոսքով՝  Բաղրամյան պողոտայում նստացույցի, ինչպես նաև ավելի վաղ հանրահավաքի մարդաշատությունը նաև լրագրողների ճիշտ աշխատանքով է պայմանավորված: «Տեղեկատվության քաղցը չկա, եթե լրագրողը կարող է գնալ ու կանգնել մինչև գիշերվա հինգը, ռեպորտաժներ տալ, ինֆորմացիան փոխանցվում է, մարդիկ իմանում են՝ որտեղ ինչ է կատարվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Միաժամանակ, ըստ խմբագրի, մի […]

Պառակտո՞ւմ, թե՞ ոչ /վիդեո/

Երգահան Վահան Արծրունին կարծում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն երեկ ճիշտ որոշում կայացրին, որբ հորդորեցին Բաղրամյան պողոտայում չմնալ, այլ պայքարը շարունակել Ազատության հրապարակում: Ըստ նրա՝ աուդիտը կտևի մի քանի ամիս, գուցե և ավելի շատ: Նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով՝ կենդանի պատին են բավական վատ վերաբերել Բաղրամյան պողոտայում:

Սարսափելի ավտովթար. պաշտոնյայի որդին մահացել է /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում Porsche 911 երկու մասի է բաժանվել: Մեքենան բախվել է սյանն ու կիսվել, ինչի արդյունքում մեքենայում գտնվող երկու հոգին էլ տեղում մահացել են, հայտնում է НТВ-ն: Ավելի ուշ պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է Իրկուտսկի շրջանի նախկին նահանգապետի 23-ամյա որդին` Եվգենի Եպիսովսկին, իսկ ուղեւորը եղել է Ռուսաստանում հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի