16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ական ծեծված ակտիվիստն արտագաղթել է. Հայկական Ժամանակ

Այս տարվա փետրվարի 7-ին առևանգված և ծեծի ենթարկված «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը լքել է Հայաստանը։ Այս մասին պատասխանելով մեր  հարցին, երեկ ասաց  նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, հավելելով, որ Արտակը Հայաստանը լքել է հուսահատված։

ԲՀԿ-ական ակտիվիստին առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է։ ՀՀ Քննչական կոմիտեից, ի պատասխան թերթի հարցին, ասել են, որ քրեական գործը կասեցվել է, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

Երեկ սույն թեմայի վերաբերյալ թերթի մի քանի հարցերին պատասխանել է ակտիվիստի եղբայրը.

– Պարոն Խաչատրյան, կմանրամասնե՞ք, թե երբ է Ձեր եղբայրը լքել Հայաստանը և ինչ պատճառով։
– Արտակը Հայաստանը լքել է հուլիսի վերջին՝ գնացել է Եվրոպա։ Իր գործերով է գնացել, չգիտեմ՝ կվերադառնա, թե չի վերադառնա, բայց ամենայն հավանականությամբ չի վերադառնա։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ