26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Դուք պետք է միշտ սահմանափակվեք շնորհավորանքներով»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը քննարկման ժամանակ վստահեցրեց , որ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը չի ընդունվել: «Համաձայն ԱԺ-ի կողմից հաստատված կարգի, գազի հանձնաժողովի որևէ նիստում, չկա արձանագրություն նրա ընդունման, մասնակիցների և նրանց քվեարկության մասին, մի խոսքով, Ազգային ժողովին ներկայացված է կեղծ փաստաթուղթ, որի համար քաղաքական պատասխանատվություն չի ստանձնել որևէ մեկը, բացի Վարդան Այվազյանից»,-հայտարարեց նա: 

Ելույթի ընթացքում Զուրաբյանին ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, և ելույթի ավարտին Զուրաբյանն ասաց, որ անեկդոտ կցանկանար պատմել, որ կապվում է ԱԺ  նախագահի հետ, սակայն քանի որ այսօր նրա ծննդյան օրն է, կբավարարվի միայն շնորհավորելով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց. «Քանի որ պարոն Սահակյանն ասաց, որ իր ծնունդն ամեն օր է, դուք պետք է միշտ սահմանափակվեք շնորհավորանքներով»:

 

ԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը քննարկման ժամանակ վստահեցրեց , որ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը չի ընդունվել, համաձայն ԱԺ-ի կողմից հաստատված կարգի, գազի հանձնաժողովի որևէ նիստում, չկա արձանագրություն նրա ընդունման, մասնակիցների և նրանց քվեարկության մասին, մի խոսքով, Ազգային ժողովին ներկայացված է կեղծ փաստաթուղթ, որի համար քաղաքական պատասխանատվություն չի ստանձնել որևէ մեկը, բացի Վարդան Այվազյանից: Նա գտնում է, որ Վարդան Այվազյանի ջանքերի շնորհիվ պարզվեց, որ հանձնաժողովը անցյալ տարվա դեկտեմբերից հետո այլևս լիազորություններ չի ունեցել և չէր կարող նիստ գումարել: «Զարմանալու բան, սակայն, չկա: Ի վերջո, սա կատարվում է մի երկրում, որտեղ կեղծիքի վրա են կառուցում ամբողջ քաղաքականությունը, երկրի բարձրագույն ղեկավարները և անպատիժ մնում: Ասածս ապացուցելու համար հեռու գնալ պետք չէ, այլ ընդամենը մեկ անգամ ևս վերլուծել, թե ինչպես սկսվեց գազային այս ամբողջ էպոպեան և մինչև ուր այն մեզ հասցրեց: Իշխանությունների գազային այս ավանտյուրան առաջին անգամ հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում 2012 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ օրն Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հարց ուղղեցի կառավարության մի գաղտնի որոշման մասին, որից տեղյակ էի կառավարության նիստի մասնակիցներից մեկի շնորհիվ: Ահա թե ինչպես հնչեց հարցը. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջերս կառավարության նիստում որոշում է ընդունվել Ռուսաստանի գազամատակարարումների դիմաց Հայաստանի կողմից վճարումների մասին։ Ըստ այդ տեղեկությունների, արդեն տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն 240 դոլարի 1000 խ/մ համար։ Հայաստանն այդ նույն ժամանակաշրջանում ստացված գազի համար վճարել է 180 դոլար։ Տարբերությունը փակելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն Հայաստանը կվճարի իր բաժնեմասով։ Եվ ահա, վերոհիշյալ նիստում որոշվել է «Հայռուսգազարդի» Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20 %-ը, վաճառել Ռուսաստանին 63 մլրդ դրամով։ Նույն տեղեկությունների համաձայն՝ այս գործարքը ծածկել է գնի տարբերությունը մինչև 2013թ. ապրիլի 1-ը։ Այդ օրվանից սկսած Հայաստանն արդեն փող է վճարելու 1000 խմ-ի համար 270 դոլարի չափով։ Հարցրեցի, հաստատո՞ւմ եք արդյոք այս տեղեկությունը: Ո՞րն էր իշխանության պատասխանն այս սենսացիոն, ցնցող բացահայտումներին: Իշխանությունները միանգամից հերքեցին այս տեղեկությունները և մեղադրեցին ընդդիմությանն ապատեղեկատվություն տարածելու և իշխանությանը սևացնելու պիղծ փորձերի մեջ»,- ասաց Զուրաբյանը: Վերջինիս խոսքով` 2013-ի մայիսի ընտրություններից շատ ավելի առաջ այս մասին խոսվում էր, մենք պայմանավորվել էինք ռուսական կողմի հետ, որ մենք գազը Հայաստանում վճարելու ենք 180 դոլարով ու ինչն արել ենք մինչև այսօր: «Սերժ Սարգսյանը մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով գազի սակագնի բարձրացման մասին, հայտարարել էր, թե նրանք, այսինքն՝ ընդդիմությունը՝ մենք, այս ամենը ասում են՝ մեջբերում եմ. «Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ՝ թանկանալու մասին»: Խնդրում եմ ուշադիր եղեք: 2013թ. մարտին-մայիսին դեռ իշխանությունները հերքում էին այս տեղեկությունները: Ներկայացված եզրակացության մեջ տեսնում ենք արդեն պաշտոնապաես հայտարարված մի տեղեկություն, որը ներկայացված է աղյուսակ 3-ում: Պարզվում է, որ այն պահին, երբ որ Սերժ Սարգսյանը և Մովսիսյանն այս բաները ասում էին, իրողությունը լրիվ այլ էր: Արդեն կնքված էին երկու համաձայնագիր, մեկը 2011թ. հունիսի 4-ին, որը սկսված 2011թ. հունիսից մինչև 2012թ. մարտի վերջը գազի համար հաստատել էր 210 դոլլար գինը և 2012թ. հունիսի 28-ի համաձայնագիրը, որը 2012թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. ապրիլի 1-ը հաստատել էր 240 դոլլար գինը: Իսկ Սերժ Սարգսյանի ասուլիսից ընդամենը 11 օր հետո ստորագրվել է համաձայնագիր, համաձայն որի 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2014թ. մարտի 31-ը ժամանակաշրջանում հաստատվել է 270 դոլլար գինը: Ինչ է պարզվում այս ամենից: Ինչպես է ստացվում, որ 2012-ի հոկտեմբերի 24-ին ես արդեն տեղյակ էի ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և ապագայում կնքվելիք բոլոր համաձայնագրերի մասին, իսկ Սերժ Սարգսյանը և Արմեն Մովսիսյանը դրանց մասին չգիտեին՝ անգամ երբ դրանք արդեն կնքված էին ու գործում էին կամ կնքվելու էին ընդամենը 11 օր հետո: Բնականաբար, մտքովս չի անցնի այդքան փայլուն գուշակի դափնիներ վերագրել ինքս ինձ: Իրականությունը հետևյալն է (և մենք ինչ որ բանի համար պետք է շնորհակալ լինենք այս հանձնաժողովին). իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և Արմեն Մովսիսյանի, շատ լավ էլ իմացել են այս ամենի մասին, բայց թաքցրել են ճշմարտությունը ժողովրդից: Ինչու են այս բանը ժողովրդից թաքցրել, որը, ի վերջո, մի օր բացվելու էր: Դա էլ շատ պարզ պատասխան ունի, որն էլ արդեն տրվել է: Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում գազի թանկացման մասին ինֆորմացիան կարող էր վնասել և ընտրարշավում իր դիրքերը չթուլացնելու նպատակով որոշում է ընդունվել թաքցնել այդ տեղեկությունը ժողովրդից, ինչի պատճառով էլ հենց կուտակվել է 300 միլիոնի պարտքը: Սերժ Սարգսյանը առաջին, և հավանաբար վերջին ղեկավարը չէ, որ գնացել է կեղծիքի՝ ընտրություններում հաջողության հասնելու համար»,- իր ելույթը եզրափակեց ՀԱԿ Խմբակցության ղեկավարը։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ