27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Խնդիրներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի հետ

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված ‘’Զինապարտության մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ըստ այս նախագծի` կրթությունը Հայաստանից դուրս շարունակել ցանկացող արական սեռի քաղաքացիները զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն Կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում: Նրա խոսքով` կրթությունն արտերկրում շարունակել ցանկացողների մեծ մասը հիմնականում արական […]

Արծվիկ Մինասյանը և մնացած բոլորը ինձ շատ են սիրում. Աշոտյան

”Այս քննարկումը քանի՞ օր է տևում  արդեն, երեք օր է` Ազգային ժողովում քննարկվում է կուտակայինի նոր փաթեթը, օրենքը կմտնի ուժի մեջ, կլինեն նոր մոտեցումներ, ի՞նչ եք ուզում մեզնից, դուք եք այստեղ ամբողջ օրը, դուք պետք է ասեք: Այսօր օրենքը երկրորդ ընթերցմամբ քվեարկվել է, ուղարկվելու է նախագահի վավերացման, ապա մտնելու է ուժի մեջ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների […]

Աշոտյանը հրավիրեց

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը թանգարաններն աշխատում են անվճար՝ մասնակցելով ամբողջ աշխարհում անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:Մայիսի 23-ին Հայաստանի դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Ձևավորված ավանդույթի համաձայն կառավարության անդամներն այս տարի ևս կմասնակցեն նշված միջոցառումներին: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Կառավարության անդամներին հրավիրեց ակտիվ մասնակցություն ունենալու այս միջոցառումներին:

Հետո էլ ասում եք ինչո՞ւ եմ ասում, որ որոշ մարզպետեր իրենց խանի պես են զգում

Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի  63-ամյա ուսուցչին՝ Նիկոլայ Ապրեսյանին աշխատանքից ազատել են հենց ծննդյան օրը՝ մայիսի 7-ին, ով շա՜տ երկար տարիներ ամեն օր  Երեւանից Օշական է գնացել այդ դպրոցում  ռուսաց լեզու դասավանդելու: Տեսնես  ի՞նչն է դրդել տնօրենին  մայիսի 7-ին, երբ ուսումնական տարվա ավարտին մնացել են հաշված օրեր, աշխատանքից ազատել ուսուցչին այն դեպքում, երբ թոշակի գնալու […]

Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները. Ա. Աշոտյան

Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ հավակնորդների քննությունների հերթական փուլը: Քննության մասնակիցներին ողջունել եւ հաջողություն է մաղթել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակիցներին եւս մեկ անգամ հավաստիացրել է, որ քննությունները կանցնեն արդար, օբյեկտիվ, եւ հավակնորդների ցանկացած բողոք հաձնաժողովը մանրամասն կքննարկի:  Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում […]

Ոստիկանին նվիրված շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  անչափահասների […]

Եվրոպայի ու կովկասի հատման կետում են հայտնվել պատմաբանները

ԵՊՀ-ում այսօր մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովն անցկացվում է Պատմության ֆակուլտետում: Թեմայի վերաբերյալ, բացի Հայաստանի մասնագետներից, զեկույցներ են ներկայացնելու և դրանք քննարկելու պատմաբան-գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից: «Կան գիտական հարցեր ու խնդիրներ, որոնք շատ են և որոշ դեպքերում բարդ լուծումներ պահանջող: Չեմ երևակայում, որ այդ լուծումներն […]

”Վերջին զանգը” կհնչի մայիսի 23-ին

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան էջում տեղեկացրել է. ”Ի արձագանք բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ այս տարվա ”Վերջին զանգը” հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին: Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիակայում: Հ. Գ. Սակայն մինչև տոնական միջոցառումները կրկին հորդորում եմ […]

՛՛Եղածների մեջ էլ էլի լավը ինքն է՛՛

՛՛Բոլորին հայտնի է իմ դրական վերաբերմունքը պարոն Աշոտյանի նկատմամբ՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերանշանակմանը: Բախշյանը նշեց, որ ԱԺ-ում, երբ Աշոտյանը Կրթության հարցերով հաձնաժողովի նախագահ էր, իրար հետ լավ են աշխատել, մշակել ՛՛Հանրակրթության մասին՛՛ օրենքը: ՛՛Հետո նա գնաց […]

Կարգի հրավիրիր այդ կնոջը՝ ոնց որ պետքն է. ահազանգ Լոռու մարզպետին

՛՛Ստեփանավանի թիվ երկու դպրոցի տնօրենը առաջին դասարանցիների ծնողներից հանդեսի հետ կապված տասը հազարական դրամներ է հավաքում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման ահազանգ հնչեցրեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ այդ տնօրենի ամուսինը քաղաքի նոտարն է, և այս լուրը տարածելով՝ ահազանգում է  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: ՛՛Կարգի՛ հրավիրիր այդ կնոջը, ոնց որ պետքն է՛՛:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված