05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Եղածների մեջ էլ էլի լավը ինքն է՛՛

՛՛Բոլորին հայտնի է իմ դրական վերաբերմունքը պարոն Աշոտյանի նկատմամբ՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերանշանակմանը: Բախշյանը նշեց, որ ԱԺ-ում, երբ Աշոտյանը Կրթության հարցերով հաձնաժողովի նախագահ էր, իրար հետ լավ են աշխատել, մշակել ՛՛Հանրակրթության մասին՛՛ օրենքը:

՛՛Հետո նա գնաց նախարար, ես գիտեմ՝ ինքն ինչքան փորձեց այդ օրենքը կյանքի կոչել, բայց իրեն չհաջողվեց, որովհետև կանոնակարգի մեջ օրենքին հակառակ բան դրվեց: Որքան էլ կրում էր այդ գաղափարն իր մեջ, իր կուսակցության մարզպետների ճնշմանը չդիմացավ ու ընկրկեց, շատ ցավով եմ սա նշում՛՛:

Բախշյանի խոսքով՝ եթե Աշոտյանն իսկապես մի կողմ դներ կուսակցական գործունեությունը, ուսումնական հաստատութունները զերծ պահեր կուսակցական քարոզչությունից, շատ լավ նախարար կլիներ: ՛՛Եղածների մեջ էլ էլի լավը ինքն է՛՛,-նկատեց նա:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի նշանակումների մասին բանախոսը միանշանակ դժգոհ է և նրանց անվանեց  ՛՛վարպետ ավազակներ՛՛:  

 ՛՛Կարող է՝  լավ կառավարիչներ են, բայց նաև անազնիվ են՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ