14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անկախության դաս՝ Արցախի պետական համալսարանում

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին  այցելել է Արցախի պետական համալսարան: Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան  պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի նախագահը, ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյան և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին, որը նվիրված էր սեպտեմբերի 1-ի և 2-ի՝ համապատասխանաբար Գիտելիքի, գրի ու դպրության և […]

Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործումը. ՀՀ վարչապետ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը:  Մասիսի 245 աշակերտի համար նախատեսված թիվ 5 ավագ դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 460 մլն դրամ, իսկ  Վարդաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման նպատակով` 760 մլն դրամ: Ուսումնական հաստատությունները համալրվել են […]

Մենք գտանք մեր իրականության հերոսներին, որոնց փնտրում էինք. Ս. Օհանյան

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սիրելի՛ հայրենակիցներ  Երբեւէ չունենալով բնական մեծ հարստություններ` մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայի ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի եւ դպրության օրը, մեր […]

Կրթական համակարգը հասարակության և պետության հենարանն է. Հ. Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական […]

Աշխատանքային ներգաղթյալները Ռուսաստանում այսօրվանից կարող են պատմության թեստ հանձնել

Այսօրվանից` սեպտեմբերի 1-ից Ռուսաստան ժամանող աշխատանքային ներգաղթյալները կարող են Ռուսաստանի պատմության մասին թեստ հանձնել, սակայն դեռեւս տստ ցանկության: Իսկ ահա 2015-ից այդ թեստն անցնելու են պարտադիր կարգով, որպեսզի օրինականապես աշխատանքի տեղավորվեն, տեղեկացնում է newsru.com-ը: Ինչպես նշվում է, ընդհանուր պատրաստվել է պատմության վերաբերյալ 100 հարց` յուրաքանչյուր հարցին պատասխանի 5 տարբերակով: Այսօրվանից հարցերը իրենց տարբերակներով կտեղադրվեն ռուսական […]

Գիտելիքն անգնահատելի արժեք է. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ.           Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին  լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ  բոլորիդ։ Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային  մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր […]

Առաջին դասարան այս տարի շուրջ 40 հազար աշակերտ կգնա

Հայաստանի դպրոցներ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ոտք են դնում ավելի շատ առաջին դասարանի աշակերտներ, քան նախորդ տարիներին:  Առաջին դասարան այս տարի շուրջ 40 հազար աշակերտ կգնա: Ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե պահպանվում էր, և ամեն տարի 37-39 հազար աշակերտ ենք ունեցել: Բայց այս տարի երեխաները շատ են, որովհետև Հայաստանում վեց տարի առաջ ծնելիությունը բավականին բարձր է եղել, […]

Դուք հրաշք եք կամ՝ հրաշագործ. Նախագահը հյուրընկալել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և միջազգային օլիմպիադաներում հաջողությունների հասած դպրոցականներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2013-2014 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային օլիմպիադաներում 2014թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, ”Կենգուրու-2014” միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, […]

Էական սպասելիքներ կան կրթության համակարգից. վարչապետը հորդորեց ԿԳՆ-ին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտնեց, որ Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակվել է Մարդկային զարգացման համաթվի 2014թ-ի զեկույցը և նշեց, որ Հայաստանը իր դիրքը չի բարելավել: ՛՛Թեև Հայաստանի համաթիվը չունի էական բարելավում, սակայն մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում՝ 87-րդ տեղում՛՛,-ասաց Հովիկ Աբրահամյանն ու շարունակեց. ՛՛Այս հարցում […]

Անահիտ Բախշյանը դիմում է Տարոն Մարգարյանին

Այսօր   Երևանի ավագանու  «Բարև Երևան»  խմբակցության  անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:   Հարգելի պարոն Մարգարյան,   Ս.թ. հուլիսի 29-ին լրատվությամբ տարածվել է մի քանի տեսանյութ, որտեղ  նկարագրվում են լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին  շրջանավարտների ստացած իբրև թե «բնակարաններում» առկա անմարդկային ու  ահավոր պայմանների մասին «Գետո մանկատան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի