27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչու Սեֆիլյանին տեղափոխեցին. Ժողովուրդ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ ժիրայր Սէֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ, ինչի մասին նրա փաստաբանը տեղեկացել է հրապարակումից հետո: Oրաթերթը փորձեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հան-ային կապերի բաժնից տեղեկանալ` հնչն է եղել իրաևանում տեղափոխության պատճառը: Ի պատասխան մեր հարցի վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ խցերի շինվերանորոգման աշխատանքներով է պայմանավորված փոփոխության որոշումը, ինչպես […]

Գյումրու քաղաքապետին ու մարզպետին տեսել են վիճելիս. Հրապարակ

Թերթի թղթակիցը երեկ վաղ առավոտյան տեսել է, թե ինչպես են Ուջան գյուղի «քյաբաբնոցի» մոտ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տնավարի տեսքով բարձրաձայն վիճաբանում: Տարօրինակ է, որ հարաբերություն­ներ պարզելու համար ավելի հարմար տեղ չեն գտել Շիրակի մարզում եւ եկել-հասել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ: Մենք փորձեցինք հե­ռախոսով ճշտել, թե ինչ չէին կարողանում կիսել […]

Ծառուկյանի ապագան` կախված Կարեն Կարապետյանից. Հայկական Ժամանակ

Երկու օրից տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, նիստին մասնակցելու է 1500 ԲՀԿ-ական: Միջոցառումն ավելի շատ համագումար է հիշեցնում: Դեռեւս անցյալ ամիս տեղեկություններ եղան, որ նոյեմբերի վերջին «Բարգավաճ Հայաստանը» համագումար կանի, որի ժամանակ էլ պաշտոնապես կարձանագրվի Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Խոսվում էր նույնիսկ կուսակցությունում հատուկ Ծառուկյանի համար նոր պաշտոն ստեղծելու մասին: […]

Կարեն Կարապետյանի ամենանշանակալի քայլն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. Հայկական Ժամանակ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ոսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին: Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: […]

Մտահոգիչ է. Ժամանակ

Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը Հայաստանի հասարակական շրջանակներում բավականին մտահոգություններ է առաջացրել: Այդ մտահոգությունները արտահայտվել են հարցերի տեսքով, որոնք ըստ էության չեն ստացել հանգամանալի պատասխաններ` ընդհանուր բնույթի հավաստիացումներից բացի: Տրամաբանական է, երբ համաձայնագիրը ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլ: Իհարկե, այլ կերպ լինել չէր կարող, իշխանությունը չէր կարող ասել, […]

Գեներալը համաձայն է, որ թալանչիների մեջ իր անունն էլ է հնչում. Ժամանակ

Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը եւ նրանցից պահանջել, որ գողացվածը վերադարձնեն բանակին: «Ճիշտ են ասում, եթե գողացել են թող վերադարձնեն, եթե հարստություն ունեն` թող վերադարձնեն»,- թերթի հետ զրույցում նա ասել է, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են արդյոք այս տարիներին, թե ոչ: Դիտարկմանը, թե պահանջում են […]

Հրատապ. Հայաստանին կպարտադրվի օրինականացնել միասեռական ամուսնությունները

2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին,  Եվրամիության պարտադրանքի և ճնշման ներքո, Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերվող «Խտրականության դեմ» օրենքը։ 2017 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունը […]

Ժիրայր Սեֆիլյանի կինը հեռացել է. Հայկական Ժամանակ

Բավական երկար ժամանակ հնչող մեղադրանքներից եւ կոչերից հետո «Սասնա ծռեր» հիմնադրամի անունը ֆեյսբուք սոցիալական ցանցում փոխվել է. այն այժմ գործում է «Քաղաքական բանտարկյալների աջակցության հիմնադրամ» անվանումով: Սույն հիմնադրամում տեւական ժամանակ լարված իրավիճակ էր: ժիրայր Սեֆիլյանի կինն ու Արմենակ Կյուրեղյանը հեռացել էին հոգաբարձուների խորհրդից: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

Ում կընտրի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կանոնակարգ օրենք է փոխում, որով նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք Են ստանում քվեարկել իրենց բացակա խմբակիցների փոխարեն, վերջինիս տված լիազորագրով: Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե որն է այս փոփոխության նպատակը: Դե իհարկե այս փոփոխության նպատակը ուրիշի փոխարեն քվեարկությունը այսպես ասած `օրենքի ուժով իրականացնելն […]

Ում գրպանում են բիոզուգարանների միլիոնները. Հայկական Ժամանակ

2012 թվականին ՀՀ կառավարությունը 124 միլիոն դրամ (350 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան գնելու նպատակով: Դրանցից մեկը հիմա տեղադրված է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Օրաթերթը արձանագրել է, որ Երեւանում տեղակայված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ նաեւ վնասված է. գումար ընդունող սարքն ամբողջությամբ շարքից հանված է, զուգարանի դոները ամուր փակված են: Իրենց բնական կարիքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված