26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մտահոգիչ է. Ժամանակ

Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը Հայաստանի հասարակական շրջանակներում բավականին մտահոգություններ է առաջացրել: Այդ մտահոգությունները արտահայտվել են հարցերի տեսքով, որոնք ըստ էության չեն ստացել հանգամանալի պատասխաններ` ընդհանուր բնույթի հավաստիացումներից բացի: Տրամաբանական է, երբ համաձայնագիրը ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլ: Իհարկե, այլ կերպ լինել չէր կարող, իշխանությունը չէր կարող ասել, թե համաձայնագիրը ուղղված է Հայաստանի վրա Ռուսաստա¬նի ազդեցության մեծացմանը, Հայաստանի զինված ուժերի հանդեպ Ռուսաստանի վերահսկողության ավելացմանը:

Բայց Հայաստանի իշխանությունը մինչ այժմ որեւէ հստակ պատասխան չի տվել համաձայնագրի վերաբերյալ տրամաբանական հարցերին: Առաջինը, բնականաբար, այն է, թե ինչո՞ւ առաջացավ նման համաձայնագրի անհրաժեշտություն, եթե հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծված է եղել վաղուց,
գործել է տարիներ շարունակ: Հարցը կարծես թե շատ հստակ է ինչ էր պակասում նախկինից, որ անհրաժեշտ էր ավելացնելնոր համաձայնագրով: Երբ չկա այդ հստակ հարցի պատասխանը, առաջանում են արդեն բազմաթիվ այլ հարցեր ու ենթադրություններ: Ընդ որում, հարցի պատասխանը չի կարող ռազմական գաղտնիք լինել` այն պարզ պատճառով, որ չի կարող ռազմական գաղտնիք լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության որեւէ սպառնալիք:

Եվ ուրեմն ո՞ր սպառնալիքն է, որ առաջ է բերել նման համաձայնագրի անհրաժեշտություն: Ընդ որում, պարզ չէ նաեւ կամ հստակ չէ, թե ով է եղել այդ նախաձեռնության հեղինակը` Հայաստանի՞ իշխանությունը, թե՞ Ռուսաստանի: Համենայնդեպս, առայժմ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր է ասել, որ նախաձեռնությունը գալիս է Ռուսաստանից: Հետեւաբար հարց է առաջանում’ ի՞նչ էր պակասում Ռուսաստանին, որ փորձ է արվում ավելացնել ներկայիս համաձայնագրով: Եվ սա դեռ համաձայնագրի, այսպես ասած, ծագման, առաջացման, դրա շուրջ քաղաքական մթնոլորտի հետ
կապված հարցադրումներն են, որոնց լրացնելու են գալիս արդեն հարցադրումները համաձայնագրի կոնկրետ բովանդակության շուրջ:

Հավանաբար այս առումով պատկերն ավելի պարզ կլինի, երբ համաձայնագիրը գա Հայաստանի Ազգային ժողով վավերացման: Կասկած չկա, որ Հայաստանի Ազգային ժողովում այն արժանանալու է դակման, ինչպես հայ-ռուսական ցանկացած համաձայնագիր` անկախ դրա բովանդակությունից: Ազգային ժողովում դակվել է ԵՏՄ անդամակցությունը, դակվել է «Գագպրոմի» հետ պայմանագիրը, դակվել են Հայաստանի անվտանգության ոլորտում ինքնուրույնությունը սահմանափակող ՀԱՊԿ համաձայնագրեր, երբ ակնհայտ է Հայաստանի անվտանգության հետ այդ դաշինքի որեւէ կապ չունենալու փաստը: Կդակվի նաեւ այս համաձայնագիրը` առանց որեւէ սկզբունքային քննարկման, քանի որ սկզբունքային դիրքորոշում հնարավոր է ակնկալել ընդամենը մեկ կամ առավելագույնը երկու ձեռքի մատների վրա հաշված պատգամավորներից:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ