26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ում գրպանում են բիոզուգարանների միլիոնները. Հայկական Ժամանակ

2012 թվականին ՀՀ կառավարությունը 124 միլիոն դրամ (350 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան գնելու նպատակով: Դրանցից մեկը հիմա տեղադրված է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Օրաթերթը արձանագրել է, որ Երեւանում տեղակայված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ նաեւ վնասված է. գումար ընդունող սարքն ամբողջությամբ շարքից հանված է, զուգարանի դոները ամուր փակված են: Իրենց բնական կարիքները մարդիկ հոգում են այդ «կառույցի»` դրա համար չնախատեսված մի հատվածում:

Զուգարանի տարածքում գարշահոտություն է: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նորանշանակ նախարար Սարեն Կարայանին զեկուցվել է խնդրի մասին: Նախարարությունից սպասում ենք տեղեկատվության: Նշենք, որ բիոզուգարանների տնօրինման եւ շահագործման իրավունքը տրամադրվել է Հայաստանի մրցունակության հիմնադրամին: Այս բիոզուգարանները տարիներ շարունակ եղել են բյուջետային միջոցները փոշիացնելու ամենացցուն օրինակներից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ