14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյումրու քաղաքապետին ու մարզպետին տեսել են վիճելիս. Հրապարակ

Թերթի թղթակիցը երեկ վաղ առավոտյան տեսել է, թե ինչպես են Ուջան գյուղի «քյաբաբնոցի» մոտ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տնավարի տեսքով բարձրաձայն վիճաբանում: Տարօրինակ է, որ հարաբերություն­ներ պարզելու համար ավելի հարմար տեղ չեն գտել Շիրակի մարզում եւ եկել-հասել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ: Մենք փորձեցինք հե­ռախոսով ճշտել, թե ինչ չէին կարողանում կիսել դաշնակցական մարզպետն ու ճակատին մի քա­նի կուսակցության գիր ունեցող քաղաքապետը:

Մարզպետը մեծ դժվարությամբ պատասխանեց մեր զանգին ասելով, թե խորհրդակցության է, հետո կպատասխանի եւ ամբողջ օրվա ընթացք­ում այլեւս չպատասխանեց: Սամվել Բալասանյանն էլ, լսելով, որ «Հրապարակից» են իրեն զանգել, անհասկանալի մուննաթ եկավ` «լավ, էլի», ու անջատեց հեռախոսը:

Րոպեներ անց մեզ զանգեց Բալասանյանի խոսնակը եւ մեր հարցին պատասխանեց ասելով, որ երեկ մարզպետն ու քաղաքապետը եղել են Երեւանում, կառավա­րությունում մասնակցել են խորհրդակցության, իսկ Ուջանում կայանման մասին էլ ասաց, «ճա­նապարհին մեքենաները հանդիպել են` միասին գնացել, ու որեւէ վիճաբանություն չի եղել»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ