27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հովիկ Աբրահամյանը կդիմանա՞. Ժամանակ

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով «Ծառուկյան» դաշինքի ցուցակով ընտրվեց պատգամավոր, շուտով պետք է հրաժարական տա, քանի որ ինքը եւս հայտարարել է պատգամավորական աշխատանքով զբաղվելու ցանկության մասին։ Քաղաքապետի հրաժարականից հետո Արտաշատում քաղաքապետի ընտրություն կլինի։ Այս դեպքում եւս մրցակցությունը թեժ է լինելու, քանի որ գնալու է Արտսւշատը վերցնելու եւ Արտաշատը չհանձնելու պայքար։ ՀՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում […]

Հեղափոխություն. Առավոտ

Որոշ ժամւսնւսկ անց բացվեց ԲՀԿ-ի քաղաքական նոր Էջը։ Այն, ինչ ծրագրվում Էր իրականացնել Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ», Սերժ Սարգսյանն այսօր իրագործել Է՝ պահպանելով եւ ամրապնդելով իր իշխանությունը, եւ այս հարցում էլ անկեղծ Է Սերժ Սարգսյանը, երբ արձանագրում Էր, որ քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա էր տեղի ունեցել, ու «սա գեղեցիկ […]

Խայտառակ բացահայտում. Հայկական Ժամանակ

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն մի քանի ոլորտներում իրակնացրած ուսումնասիրությունների արդյունքում գնահատել է, որ տվյալ ոլորտներում «ստվերը» կարող է հասնել ավելի քան 50 տոկոսի։ Եվ այդ «ստվերը» ունի տարբեր դրսետրումներ։ Երեկ տարածած հաղորդագրության համաձայն, մսւսնավորապես, բագմաբնակարան-բազմւսֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 35 տնտեսվարողների մասով ՊԵԿ-ը արձանագրել է 50 տոկոս ստվեր, իսկ կենցաղային տեխնիկայի եւ բջջային հեռախոսների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվոդղ46 […]

Սկանդալ է հասունանում. 168 Ժամ

«Դոնալդ Թրամփը Սիրիայում շարունակում է այն քաղաքականությունը, ինչը սկսել էր Օբաման, բայց արդեն դուրս բերելով այդ պատերազմը պաշտոնական մակարդակի»,-  այս մասին ասել է Ռազմավարական զարգացման մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծությանը։ Նրա խոսքով՝ Սիրիայի պարագայում Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանին պարտադրել ՌԴ-ի համար անընդունելի […]

Անհնար է. Ժողովուրդ

20 օր է անցել ԼՂՀ պաշտպանության բանակին նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորումից, սակայն հարազատներն այդպես Էլ չեն կարողանամ տեսակցել նրան։ Այս մասին թերթի հետ զրույցում ասացին նրա հարազատները՝ նշելով որ ո՛չ տեսել են եւ ոչ Էլ հնարավարություն են ունեցել խոսելու։ Նշենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին, նրա մարտական ընկերոջը՝ Սանասար Գաբրիելյանին, ու եւս մեկ անձի կալանավորել է Վրաստանից […]

Կոռուպցիոն սկանդալ. Հրապարակ

տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում։ Իրավապահները պարզել են, որ 2008թ․ առայսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։ Խոսքը քրեական գործերի մասին է, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան։ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, […]

Նպաստավոր պայմաններ կստեղծվեն Արցախյան կարգավորման գործընթացում. Առավոտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սիրիական կառավարական բազային ավիահարվածներ հասցնելու հետեւանքով Սիրիայի հարցում առաջացած ռուս-ամերիկյան առճակատումն անդրադառնում է նաեւ ՌԴ դաշնակից Հայաստանի վրա: Այս մասին երեկ ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ այսուհետ ՀՀ-ում կկրճատվեն ամերիկյան ներդրումները. «Ռուսաստանից էլ կարծիքներ են հնչում, թե ինչու ՌԴ-ի դաշնակիցները չեն դատապարտում ԱՄՆ-ի գործողությունները»: Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան առճակատման ազդեցությանն […]

Ծառուկյանը լուրջ խնդրի առջեւ է կանգնած. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյանե խմբակցությունը։ Նա ոչ ոքի չի վստահում խմբակցության ղեկավարի պաշտոնը: Այստեղ, սակայն, լուրջ խնդիր է առաջ գալիս կապված Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ: Հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում պատգամավոր եղած ժամանակ գրեթե չի այցելել Ազգային ժողով: Սակայն խմբակցության ղեկավարը չի կարող առհասարակ չայցելել ԱԺ նիստերին, չներկայացնել […]

Մավրն արեց իր գործը, Մավրը կհեռանա. Ժամանակ

Թերթին հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն 2018-ին կկարողանա նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նրա նշանակումը կախված է 2018թ․աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովից: Դրանից հետո պաշտոնից կհեռանա այս աննախադեպ միջոցառման հեղինակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Վիգեն Սարգսյանը:  Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

«Աննախադեպ լավ». Ժողովուրդ

ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»: Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը և միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկյա դեսպանատները, անգամ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը: Սակայն Դավիթ Հարությունյանը փորձել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված