25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխություն. Առավոտ

Որոշ ժամւսնւսկ անց բացվեց ԲՀԿ-ի քաղաքական նոր Էջը։ Այն, ինչ ծրագրվում Էր իրականացնել Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ», Սերժ Սարգսյանն այսօր իրագործել Է՝ պահպանելով եւ ամրապնդելով իր իշխանությունը, եւ այս հարցում էլ անկեղծ Է Սերժ Սարգսյանը, երբ արձանագրում Էր, որ քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա էր տեղի ունեցել, ու «սա գեղեցիկ պայբար էր»։

Սերժ Սարգսյանը գնահատեց Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատակսւն հեղափոխության» գրավիչ գաղափարն ու կիրառեց այն յուրովի։ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորումն ի սկզբանե անհավանական Էր թվում, քանի որ դա խիստ հնամաշ «ձայնասկավառակ» Էր, այդ «երգը» վաղուց Էր հոգնեցրել հասարակությանը, այն քաղաքական դաշտին որեւէ օգուտ չէր կարող տալ։ Այլ է պատկերը հիմա, երբ «պատկառելի ընդղիմությունը» նոր կառավարման համակարգում կօգտվի «ընձեռված վերահսկոդական գործիքակազմի ողջ համալիրից»։

Բայց եթե շատերին թվում է, թե Սերժ Սարգսյանի հայտարարած «պատկառելի ընդդիմության» կարգավիճակում ավելի հեշտ է լինելու գոյատեւելը, բան «հուժկու» ընդդիմադիրի կեցվածքում, սխալվում են։ Քաղաքական ուժերը պետք է աչքի առաջ ունենան «ՕԵԿ-Հայկական Վերածննդի» համար դաժան, բայց հասարակության համար խիստ ուրախալի օրինակը։ Այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ հասարակությունը վաղ թե ուշ արժանի գնահատականը տալիս է տարիներ շարունակ դեմագոգիայով զբաղվող, ընտրությունից ընտրությռւն ընդդիմադիր ելույթներով բղավող, բայց ընտրություններից հետո պաշտոններ ստանձնող եւ իշխանական բարիքներից օգտվողներին։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ