27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Եղբոր շնորհիվ մարզպետ կնշանակվի՞. Ժամանակ

«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, հնարավոր է, դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել: Բանն այն է, որ մինչ ընտրությունները պայմանավորվածություն է եղել, որ եթե նախկին մարզպետի եղբայրը հաղթի և առավելագույն ձայներն ապահովի ՀՀԿ-ի համար, նա դարձյալ կարող […]

Ներքին պայքարը նոր թափ է ստանում. Հայկական ժամանակ

«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը: Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ոչ իշխանական ուժի մասին է: Այդ խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքն է: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին քառյակը՝ չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում է այդ պաշտոնի […]

Ովքեր կլինեն նոր նախարարները. Հրապարակ

Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապագա կառավարության ձեւավորման մասին լուրերը տարաբնույթ են եւ ոչ վերջնական:   «Հրապարակը» գրում է, որ լուրերը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հեռանալու մասին, հիմնազուրկ են: Սոցապնախարարի թեկնածուն վարչապետի նախկին օգնական, վերջերս փոխնախարար նշանակված 28-ամյա Աշոտ Մարգարյանն է: Եթե Ասատրյանը հեռանա, ապա նա կնշանակվի: Արա Բաբլոյանի՝ առողջապահության […]

ԲՀԿ-ում շունչները պահած սպասում են. Հրապարակ

Ինչպես ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում եւս շունչները պահած սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը, թե ով է անցնելու ԱԺ։ Կուսակցականների տառապանքին հաշված օրեր են մնացել, ԿԸՀ-ն ապրիլի 9-ին, ըստ օրենքի, կհրապարակի վերջնարդյունքները։ ԲՀԿ-ում եւս, ՀՀԿ-ի նման, թեկնածուները պատգամավորության դիմումների հետ գրել են նաեւ ինքնաբացարկի դիմումներ։ Հիմա Գագիկ Ծառուկյանը մանրակրկիտ ուսումնասիրում է, թե որ թեկնածուն որ ընտրատարածքում ինչ պայմաններում […]

Ովքեր կմնան կառավարությունում. Իրավունք

ԱԺ-ի ընտրություններից հետո նոր խորհրդարանն է ձեւավորելու կառավարության նոր կազմը: «Իրավունք»-ը մի քանի նախարարներից հետաքրքրվել է՝ վերանշանակվելու հնարավորություն ունե՞ն, եւ ինչպիսին են տեսնում կառավարության ապագա կազմը: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դժվարացել է ասել՝ հաջորդ կառավարության կազմում կադրային ինչ փոփոխություններ կլինեն:  Ինչ վերաբերում է իր վերանշանակվելուն՝ Լեւոն Ալթունյանն ասել է.«Համենայնդեպս, ոչ ոք չի ասել՝ վեշերս […]

Բարդ է. Հայկական Ժամանակ

ՀՀ Պետեկամուտների կոմի­տեն երեկ հաղորդագրու­թյուն տարածեց, ըստ որի՝ այս տարվա առաջին եռամսյակում մոտ 24.3 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել, քան ան­ցած տարվա նույն ժամա­նակահատվածում։ Սա, իհարկե, շատ լավ է։ Լավ է, եթե նայում ենք զուտ պետբյուջեի հավաքագրման տեսանկյունից և անտեսում ենք այլ շատ ավելի կա­րևոր հանգամանքներ ու ցուցանիշներ։ Նախ մի քանի թվային տվյալներ։ […]

Ոչ առանց Սերժ Սարգսյանի` Ծառուկյանի գաղտնիքը. Ժամանակ

Ընդդիմությո՞ւն է «Ծառուկյան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ: Այս հարցը տարբեր հարթակներում շեշտադրվում էր նախընտրական շրջանում, դրանից առաջ, ոչ իշխանական բևեռի ժամանակաշրջանում, դրանից առաջ, շեշտադրվում է ներկայումս՝ հետընտրական շրջանում, հավանաբար կգան էլի փուլեր, որ կտրվի այս հարցը: Ամեն մեկն ունի դրա իր պատասխանը: Ծառուկյանը հանրությանը փորձում է ներկայանալ որպես ընդդիմություն, նրա թիմակիցները գրեթե երդվում են, […]

«Արտակարգ իրավիճակ» գնային շուկայում. Հրապարակ

Կառավարության երեկվա նիս­տում վարչապետ Կարեն Կա­րապետյանը հայտարարեց, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցել են ավելի հանդուրժողական մթնոլորտում, եւ արտակարգ իրավիճակ հայտարարեց. «Մեր թիմն ստացել է փոփոխություն­ներ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին աշխատանքային ռեժիմը հայտարարարում ենք արտակարգ իրավիճակ եւ պատասխանատվությունը, եւ համապատասխան ջանքերը եւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ ուրախացնում եմ ձեզ` մեր […]

Ազգային ժողովի նախագահի թեկնածուն. Փաստ

Թերթի աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը: ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ցոլակյանը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՝ մշտապես աչքի ընկնելով սկզբունքայնությամբ և մարդկային բարձր արժանիքներով: Ծնվել է 1952 թվականի հունվարի 27–ին Հայկական ԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում. Կրթությունը՝ 1969–ին ավարտել […]

Ալիեւից պատասխան են սպասում. Իրավունք

Ընդ որում, հիմնականում առա­ջին պլանում է մնում զինադա­դարի վերահսկման մասին մեխանիզմների կիրառումը, որոնց, ի դեպ, այս վերջին հայտարարությամբ անդրա­դարձել էր ինչպես ֆրանսիական, այնպես էլ ռուսական ԱԳ-ների ներկա­յացուցիչները: Իսկ դա եւս մեկ անգամ հու­շում է` հիմնական ճնշումները շարունակում են ուղղված մնալ Ալիեւի դեմ, ով համառո­րեն հրաժարվում է նշված պարտավորությունները կատարելուց: Չնայած այս ամիսներին Ալիեւին ուղղ­ված ճնշումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված