14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ախորժակ է բացվել. Ժամանակ

«Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։  ԱԺ ընտրություններում հաջողությունը ստիպում է, որ դաշինքի երեք կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն։ «Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։ Գրանցման վերջնաժամկետը լրանում […]

Քոչարյանն անձամբ է զանգահարում բարձրաստիճան պաշտոնյաներին. Փաստ

Թերթին հասած տեղեկություններով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում ոչ միայն հետևում է քաղաքական զարգացումներին, այլև անձամբ մասնակցում է որդու՝ Սեդրակ Քոչարյանի բիզնեսի առաջընթացին: Թերթին տեղեկություն է հասել, որ Քոչարյանն անձամբ զանգահարում է բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հորդորելով պետգնումներով գնել «Տոյոտա» մեքենաներ, և աշխատանքներ է տանում, որ հենց որդու «Նաիրի ինշուրանսը» և «Տոյոտա Երևանը» հաղթեն պետական […]

Ինչու է Հայաստանը հրաժարվում այս պլանից. 168 Ժամ

«Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիեւը խոսեց Ղարաբաղի ինքնավարության եւ ճնշումների մասին»,- այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե […]

Հնարավոր է առանց վիզայի մեկնենք Եվրոպա. Առավոտ

Երկու-երեք տարի հետո հնարավոր է առանց վիզայի մեկնենք Եվրոպա: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի տեղեկացմամբ եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակ, հնարավոր է` աշնանն այդ ուղղությամբ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ պայմանավորվախություն ձեռք բերվի: «ԵՄ-ի հետ աշնանը պատրաստվող պայմանագիրը որակապես չի տարբերվում նրանից, ինչ ունեն Ուկրաինան եւ Վրաստանը: Մոտակա երկու-երեք տարվա մեջ հնարավոր է` մենք էլ ունենանք ազատ վիզային ռեժիմ Եվրամիության […]

Մեր տնտեսության մեջ նախկինում երբեք նման բան չի եղել. Հայկական Ժամանակ

ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, որ 2016թ-ի ընթացքում ՌԴ-ից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական՝ մինուս 52 մլրդ դրամ: Այսինքն՝ Հայաստանից, պատկերավոր ասած, 52 մլրդ դրամի կամ մոտ 110 մլն դոլարի կապիտալ է արտահոսել դեպի Ռուսաստան։ ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք։ Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկրյա ներդրումների […]

Եւս երկո՞ւսը. Հայկական Ժամանակ

Իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ միասին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների եւս: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, Ապարան ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է, երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաեւ ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում: Փորձեցինք նրանցից […]

Գաղտնի են պահում. Ժողովուրդ

2016 թ-ին մայիսի 31-ին իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության նախկին պետ, գեներալ- մայոր Մելսիկ Չիլինգարյանը, վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: Գեներալ-մայոր Չիլինգարյանը եւ գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում էին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ […]

Սերժ Սարգսյանը կհրաժարվի. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ՀՀԿ ռեյտինգային ցուցակի շատ օդիոզ դեմքեր, ովքեր ամեն գնով այս օրերին ձայներ են ապահովում ՀՀԿ-ի համար, շատ հնարավոր է ԱԺ չանցնեն, որովհետեւ ՀՀԿ-ի վերջնական ցուցակը ընտրություններից հետո մեկ անգամ էլ պետք է սրբագրվի: Նորից պետք է որոշվի, թե ով է անցնում Ազգային ժողով: Դա չի նշանակում, սակայն, որ եթե Հանրապետականին հաղթանակ ապահովելուց հետո […]

Ինչքան լավ ու կարգին մարդ կա, ընտրի Կարեն Կարապետյանին. Իրավունք

Իմ կյանքում առաջին անգամ, Դեմիրճյանից հետո, եկել է մի մարդ մեր վարչապետ Կարեն Կարապետյանը, որը սիրում է այս երկիրն ու ազգը, որն ունի նպատակ, ասում է Հայաստանը կարելի է ֆանտաստիկ երկիր դարձնել: Մինչեւ հիմա, ինչ նախագահ, վարչապետ եղել է, ասել է բա ինչ եք ուզում, այս երկրից ինչ պիտի լինի … Այս մարդը տեսնում է, գրագետ […]

Սերժ Թանկյանը կտրականապես հրաժարվել է լուսանկարվել հայերի հետ. Իրավունք

Արդեն 2 օր է “System of a down” ռոք խմբի հիմնադիր, երաժիշտ-երգահան, երգիչ Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան, որպեսզի վերահսկի խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Թերթի տեղեկությունների համաձայն Մոսկվա-Երեւան ինքնաթիռում Սերժ Թանկյանը կտրականապես հրաժարվել է լուսանկարվել, կամ էլ ինքնանկարներ անել ցանկացողների հետ: Չնայած որ հայրենակիցների, հատկապես` երիտասարդների շրջանում մեծ է եղել հետաքրքրությունն ու լուսանկարվելու ցանկությունը, այնուամենայնիվ, ժողովրդին փրկելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի