12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ծիտը գրավում է Երեւանը. Փաստ

Թերթի խմբագ­րությունը ահազանգ է ստացել, որ Երևանի ավագանու անդամ, «Ծիտ» մականունով Ար­մեն Սահակյանը աս­ֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմա­ցի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողո­ցի կողմի չթույլատրված մասից դուռ է բա­ցել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել:

Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ ավա­գանին գրոհում է տեղի գազոնները կառուցապատելով դրանք: Մի քանի տարի առաջ նա կառուցապատեց այդ շենքի կողքի գազոնը միացնելով այն ավելի վաղ կառուցած «4×4» ավտոլվացման կետի հետ և այժմ այդ շինությունը վարձով է տվել «Զովք» սուպերմարկետին: Այդյունքում’ Քաջազնունի փողոցի մայ­թերի գրեթե բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին:

Նկարում` մեքենաներն արդեն կայանված են ասֆալտապատված գազոնի վրա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ