03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ում սկսվում է. Ժամանակ

Հանրապետական կուսակցության, այսպես կոչված, օդիոզ կոնտինգենտը վարչապետ Կարեն Կարապետյանի ու երիտասարդ, նոր թիմի ցուցանակի ներքո գործնականում ամբողջ կազմով հայտնվել է խորհրդարանում՝ ռեյտինգային ընտրակարգի միջոցով: Իհարկե, Շմայսը դուրս է մնացել և մի քանի այլ «կարկառուն դեմքեր», սակայն ընդհանուր կազմը կլինի խորհրդարանում:

ՀՀԿ-ում իսկապես առաջանում է հետաքրքրական իրավիճակ՝ ով է տանելու հաղթանակի դափնին: Ակնհայտ է մի բան, որ գործնականում անհնար է կոմպրոմիսը, եթե դրված է համակարգային բարեփոխումների խնդիր: Այսինքն՝ չեն կարող լինել բարեփոխումներ, եթե «80-ականների զենքը» դուրս չի գրվում իշխանությունից: Եթե իշխանության մեջ շարունակվում է նորի և հնի խաղաղ գոյակցությունը, ապա դա կնշանակի, որ լճացումն է շարունակվելու, պարզապես լճի մեջ մի քիչ նոր ջուր կավելացնեն, որ ճահճացում չսկսվի: 

Իսկ Կարեն Կարապետյանն, օրինակ, կգնա՞ նման կոմպրոմիսի: Թե՞ որոշողը լինելու է Սերժ Սարգսյանը, և նա ուրախ կլինի, եթե Կարապետյանը կոմպրոմիսի չգնա: Այդ դեպքում նրան կրկին կճանապարհեն Ռուսաստան, իսկ մինչև 2022 թվական մի նոր բան հաստատ կմտածեն: Առավել ևս, որ կարծես թե ընդդիմադիր դաշտում նոր բան մտածող չկա:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ