25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Զանգեք Սասունին, ասեք` Մանախն է …». որն է հարձակման շարժառիթը. Ժամանակ

հետ զրույցում անդրադառնալով քարոզարշավի ժամանակ Արթուր Այվազյանի, ով հայտնի է Մանախ մականունով, և «Ելք» դաշինքի անդամների միջև տեղի ունեցած միջադեպին, երբ նաև ինքնաշեն ատրճանակ էր հայտնաբերվել, Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց մանրամասներ՝ հիմք ընդունելով Արթուր Այվազյանի պատմածները:

«Արթուր Այվազյանի պնդմամբ, այդ օրը ինքը եղել է իր բնակության վայրի հարևանությամբ գտնվող փոքրիկ պուրակում, երբ «Ելք» դաշինքի 10-15 անդամներ մի քանի մեքենայով եկել են իրենց շենքի բակ՝ քարոզարշավի, բուկլետներ բաժանելու: Երբ որ երիտասադները մտել են շենքի բակ, Արթուր Այվազյանը նկատել է, որ մեքենայի վրայից պոկվել և ընկել է եռագույն դրոշը, նա վերցրել է և խրել ավազաթմբի մեջ, որպեսզի դրոշը ուղղահայաց վիճակում մնա: Եվ նստած է եղել, երբ «Ելք» դաշինքի երիտասարդները մոտեցել են և հաշիվ պահանջել, թե ինչու է իրենց դրոշը գտնվում այդտեղ:

Արթուր Այվազյանը նկատողություն է արել, ասել է այդ տոնով իրավունք չունեք խոսել… Երիտասարդները, Արթուր Այվազյանի փոխացմամբ, ագրեսիվ են տրամադրված եղել և փորձել են վիճաբանություն հրահրել: Արթուր Այվազյանը, փորձելով կանխել, ասել է՝ զանգեք Սասուն Միքայելյանին, ում հետ Արթուր Միքայելյանը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է, ասել է՝ ասեք Մանախն է, որպեսզի Ս. Միքայելյանը կանխի, վեճը չշարունակվի: Երիտասարդները չեն կարողացել կապ հաստատել:

Դրանից հետք Արթուր Այվազյանն  ասել է Նիկոլ Փաշինյանին զանգեք: Փաշինյանի հետ խոսելուց հետո ավելի ագրեսիվ ձևով եկել և քաշքշուկ են հրահրել Արթուր Այվազյանի հետ, որի ընթաքցում հարվածներ է ստացել դեմքին, ճակատին: Նկատել է ատրճանակի բռնակ, մտածել է, որ դրնով են հարվածել, անմիջապես ձեռքը գցել, ատրճանակը խլել է… այդ ողջ ընթացքում իր վրա հարվածներ է տեղացել… Այվազյանը նկատել է, որ երիտասարդներից մեկը նստել է մեքենան և փորձում է լիցքավորել մեկ այլ ատրճանակ, փորձել է կանխել…»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ Արթուր Այվազյանը շարժառիթ չի ունեցել «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակվելու: Փաստաբանի խոսքով՝ նա իշխանամետ չէ, նա 14 տարի անազատության մեջ է գտնվել և անընդհատ բողոքել է այս իշխանությունից, իրեն համարում է այս իշխանության զոհ, ընդհակառակը՝ «Ելք»-ի անդամներից առնվազն մի քանի հոգու շատ լավ է վերաբերվում և դրական է տրամադրված հենց այդ ուժի նկատմամբ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ