25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու չեն դադարում նորածինների մահերը. Ժողովուրդ

Չեայած ՀՀ առողջապահության նախա­րար Լեւոն Այթունյանը փորձում է բժշկա­կան հաստատությունների վրա հսկողու­թյուն սահմանել` այդ կերպ հնարավորինս բացառելով նորածինների եւ ծննդկաննե­րի մահվան դեպքերը, սակայն իրավիճա­կը չի փոխվում: Ակնհայտ է, որ նախարա­րի լուծումները արդյունավետ չեն: Մի շարք հղիներ թերթի հետ զրույցում հայտնե­ցին, որ 30 շաբաթական հղիությունից հե­տո իրենք արյան եւ մեզի հետազոտու­թյուն չեն անցել, սակայն ՀՀ առողջապա­հության նախարարությունը նոր հրա­հանգ է տվել բժշկական կենտրոններին, որ 36-37 շաբաթական հղիներն անպայ­ման անցնեն այդ հետազոտությունը:

Այս հրահանգի պատճառը կապված է վերջին շրջանում արձանագրված մի շարք նորածինների եւ ծննդկանների մահվան դեպքերի հետ: Եվ ինչպես տեսնում ենք` անգամ այս հրահանգը չի փրկում իրավի­ճակը երեկ «Արմենիա» ԲԿ-ում նորածին էր մահացել, երեխայի ծնողները մեղադրում են բժիշկներին, իսկ բժիշկները ասում են, որ ամեն ինչ արել եներեխայի կյանքը փրկելու համար: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ