25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարդ է. Հայկական Ժամանակ

ՀՀ Պետեկամուտների կոմի­տեն երեկ հաղորդագրու­թյուն տարածեց, ըստ որի՝ այս տարվա առաջին եռամսյակում մոտ 24.3 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել, քան ան­ցած տարվա նույն ժամա­նակահատվածում։ Սա, իհարկե, շատ լավ է։ Լավ է, եթե նայում ենք զուտ պետբյուջեի հավաքագրման տեսանկյունից և անտեսում ենք այլ շատ ավելի կա­րևոր հանգամանքներ ու ցուցանիշներ։ Նախ մի քանի թվային տվյալներ։ Այս տարվա հարկերի հավաքագրման այսպիսի բարձր ցուցանիշը մասամբ պայմանա­վորված է նրանով, որ անցած տարվա նույն երեք ամիսներին պետական բյուջեն թերակատար­վում էր։

Այսինքն, այս տարվա բարձր ցուցանիշը մասամբ ստացվել է այն պատճառով, որ անցած տարի դրանք շատ ցածր էին։ Այսպես, անցած տարվա հուն­վարին բյուջեն ստացել էր 2.7 տո­կոսով ավելի քիչ գումար, քան նա­խորդ տարվա նույն ամսին, փետր­վարին՝ 2 տոկոս, մարտին՝ 0.6 տո­կոս։ Դե հիշում եք այդ ժամանակահատվածը՝ Գագիկ Խաչատր­յանը Ֆինանսների նախարարն էր, իսկ ՊԵԿ-ը գտնվում է նախարա­րության կազմում։ Ու հենց անցած տարվա մարտին էլ ՊԵԿ-ը առանձնացվեց ֆիննախարարությունից, իսկ ՊեԿ ղեկավար նշա­նակվեց Հովիկ Հովսեփյանը։ Բայց սա չէ ամենակարևորը։ Կարևորն այն է, թե ինչի հաշվին են ավելացել հարկերը։

«Մուտքերի աճը հիմնականում պայմանավոր­վել է ստվերի վերհանման և կան­խարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության ան­հատական վերլուծության համա­կարգերի ներդրմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Որտեղ է այդ ստվերը եղել, որ վեր է հանվել բնականաբար՝ չի նշվում։ Այլ կերպ ձևակերպենք՝ ով է պետական բյուջե վճարել այդ 24.3 միլիարդ դրամի լրացուցիչ հարկե­րը։ Հարցը կարող է միամիտ թվալ, իհարկե տնտեսվարողները՝ կա­րող է հնչել պատասխանը։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։

Օրի­նակ, եթե բիզնեսի ստվերային մեծ հատված ունեցող տնտեսվարողը 100 դրամով վաճառում է, ասենք, հաց և դրանից 10 տոկոս հարկ է վճարում, ապա կստացվի, որ նա վճարեց 10 դրամ։ Եթե նա հացը թանկացնում, դարձնում է 110 դրամ և դրանից վճարում է արդեն 12 դրամ հարկ, ապա կս­տացվի. որ նա վճարեց լրացուցիչ 2 դրամ հարկ։ Բայց արդյունքում այդ երկու դրամը վճարել է ոչ թե տնտեսվարողը, այլ գնորդը, որը 10 դրամ ավելի է վճարել հացի դի­մաց։ Այսպիսի կոմբինացիայի արդյունքում պետական բյուջեն կհարստանա լրացուցիչ վճար­ված 2 դրամով, տնտեսվարողը կստանա լրացուցիչ 8 դրամ եկամուտ, իսկ գնորդը կտուժի 10 դրամով։ Արդյո՞ք սա տեղի չի ունեցել։ 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ