25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արտակարգ իրավիճակ» գնային շուկայում. Հրապարակ

Կառավարության երեկվա նիս­տում վարչապետ Կարեն Կա­րապետյանը հայտարարեց, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցել են ավելի հանդուրժողական մթնոլորտում, եւ արտակարգ իրավիճակ հայտարարեց. «Մեր թիմն ստացել է փոփոխություն­ներ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին աշխատանքային ռեժիմը հայտարարարում ենք արտակարգ իրավիճակ եւ պատասխանատվությունը, եւ համապատասխան ջանքերը եւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ ուրախացնում եմ ձեզ` մեր աշխատանքա­յին ռեժիմն ավելի է ծանրանում»:

Կառավարության կուլիսներում շատերն էին պատմում, որ նա բոլո­րին ծանրաբեռնել է աշխատանքով, այնպես, որ քիթ սրբելու ժամանակ չունեն: Պետք է ընդունել, սակայն, որ ՀՀ քաղաքացին վարչապետի եւ նրա աշխատակազմի գերլարված աշխատանքի արդյունքն իր մաշկի վրա դեռ չի զգում: Հակառակը նա­խընտրական շրջանում նրանք ստիպ­ված եղան ավելի սեղմել գոտիները, քանի որ թանկացան լայն սպառման ապրանքներըծխախոտը, բենզինը, սուրճը, շոկոլադը, միրգը, ալյուրը, շաքարավազը: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նա­խագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը նկարագրեց գնա­յին պատկերը 2017 թվականի երեք ամիսների համար: Ըստ այդւՐ բենզի­նի գները, որոնք հունվարին 3,3 տոկո­սով իջել էին, բարձրացան. «Փետրվա­րին ավելացումը կազմեց 9,2 տոկոս, իսկ մարտին` 2,5 տոկոս»: Դիզելային վառելիքը երեք ամսում թանկացել է մոտ 13 տոկոսով: 

Թանկացել է բանանը մինչեւ 850 դրամ, ինչը հե­տընտրական օրերին քննարկումների թեմա է: Ամենահասարակ տնային տնտեսուհիներն էլ սա բացատրում են ընտրության ծախսը հետ բերելու` Քեթրինի Միհրանի ցանկությամբ: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, առաջին հայացքից դիտարկում անե­լով, գտնում է, որ թանկացումները պայմանավորված չեն շուկայական գործոններով, երբ, օրինակ, ապրանքի նկատմամբ պահանջարկն է ավելա­նում:

«Քանի որ թանկացող տեսա­կանին ներմուծվող ապրանքներն են, պետք է թանկացումևեր գրանցվեին մատակարարների մոտ, ինչը չկա: Հետեւապես, սա պայմանավորված է այլ գործոններով»: «Այլ գործոններից» նա առանձնացնում է եկամուտները բարձրացնելու, բացարձակացնելու ձգտումը: «Ընդհանուր սպառումը նվազել է, սուբյեկտները նույն ծախսն են անում, բայց եկամուտը նույնը չէ: Շուկան նեղացել է, որպես հետեւանք, մրցակցությունը սուբյեկտների միջեւ սրվել է, եւ բնական է, որ սուբյեկտները չեն ցանկանում հրաժարվել իրենց եկամուտներից: Այս կոնյունկտուրան նպաստում է գների բարձրացմանը»,- եզրակացնում է տնտեսագետը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ