27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կորուստ. Ժամանակ

Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։ Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են և չեն ազդում Ծառուկյանի […]

Սամվել Ալեքսանյանը նոր գրոհի է գնում. Հրապարակ

Պարզվում է` մանդատաբաշխման-պաշտոնաբաշխման գործընթացը հայոց մեջ հավերժական է, և քաղաքապետի ընտրություններով այն չի ավարտվելու: Սկսվելու է նոր «էքշընե` «թաղապետերե վերնագրով, որին արդեն իսկ շատերն են պատրաստվում: Բանն այն է, որ նոր քաղաքապետի ընտրությամբ թաղապետերը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, ապա տեղի են ունենում նոր նշանակումներ: Թերթի տեղեկություններով` դրան հատկապես պատրաստվում է մայր կուսակցության համար 42 հազար ձայն […]

Խեղդված. Հրապարակ

ՕՐՕ դաշինքը փլուզման եզրին է: Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք- չարչարանքի համար: Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս օվկիանոսից այն կողմ է, իսկ Սեյրան Օհանյանից որեւէ տեղեկություն չկա։ Դեպրեսիան այնքան է խեղդել, որ […]

Սկանդալային բացահայտում. պաշտոնյաների ձերբակալություն. Ժողովուրդ

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով որ մի խումբ անձինք, այդ թվում պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան։ Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների անունները։ Օրաթերթին հաջողվեց պարզել, […]

Ծաղիկներ Սամվել Բաբայանին. Հրապարակ

Թեև ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, և գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սև հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։  «Գործի քննությանը մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը նույնպես ենթադրեց, որ բաց կթողնեն, քանի որ «Բաբայանն իրեն […]

Միայն Ծառուկյանի երաշխիքով. Ժամանակ

Մինչև անցյալ շաբաթ իշխանությունները պատրաստ են եղել Արտաշատի համար կռիվ չտալ՝ հաշվի առնելով այդ քաղաքում ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ունեցած ազդեցությունն ու կշիռը։ Սակայն վերջին օրերին նրա քաղաքական ակտիվությունը կարծես թե փոխել է իշխանության տրամադրությունը, և Արարատի մարզում երկրի մասշտաբով ամենաշատ ձայներն ապահոված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) հետ քննարկվում է Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող […]

Անակնկալ. Ժամանակ

Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Աժ ընտրություններից հետո բոլորի համար անակնկալ ակտիվություն է ցուցաբերում։ Թերթի տեղեկություններով՝ Քոչարյանը, որը մշտապես.լավ հարաբերություններ է պահպանել այժմ «Ծառուկյան» դաշինքով խորհրդարանի փոխխոսնակ դառնալ պատրաստվող Իշխան Զաքարյանի հետ, օրերս նրա հետ հանդիպել եւ քննարկել է ներքաղաքական գործընթացները։ Հանդիպման մասին իմացել է Գագիկ Ծառուկյանը, թե ոչ՝ տեղեկություն […]

Ձեռք կքաշի. Հայկական Ժամանակ

Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայասաան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից։ Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարեւորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է:  Ազատ տնտեսական գոտին, որը պետք է տեղակայվի Ագարակ քւսղաքի հարակից տարածքում, սկզբնական շրջանում պահանջում է մոտ 30 միլիոն դոլարի ներդրում։ Սակայն վերջին շրջանում, երբ կրկին սրվել են Ամերիկայի Միացյալ նահանգների եւ […]

Սկանդալ Զարուհի Փոստանջյանի հետ. Հայկական Ժամանակ

«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նւսխագահ Զարուհի Փոստանջյանը երեկ երեկոյան հյուրընկալվել Էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին։ Ծրագրի առաջին րոպեներին հաղորդումը վարողը փորձում էր պւսրզել, թե ինչում Փոստանջանի ու նրա ղեկավարած կուսակցության գաղափարական տարաձայնությանը «Ելք» դաշինքի հետ, ինչու Զարուհի Փոստանջյանը չցանկացավ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի պատճառով ստեղծվեց մի իրավիճակ, որ ընտրապւսյքարի մեջ են մտել մեկ […]

Նրանից էլ ազատվեց. Հրապարակ

«Մասնավորապես, եթե նախկինում խոշոր հարկատու էին համարվում հաշվետու տարվա տվյալներով 1 մլրդ. դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած տնտեսվարողները, ապա այժմ շեմը կրկնակի իջեցրել են։ Խոշոր հարկատու են համարվելու նաև 500 մլն. դրամ և ավելի շրջանառություն ունեցողները։ Փաստորեն, իշխանությունն այնքան վատ վիճակում է, որ կրկնակի քիչ շրջանառություն ունեցողներին ևս խոշոր հարկատու է դիտարկում՝ այսպիսով փորձելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված