27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հանճարեղ քայլ. Հրապարակ

Նախընտրական այս փուլում ամենահետաքրքիրը մարդկանց՝ ընտրողների երկխոսություններն են՝ «ում ես ընտրելու, ինչու»թեմայով։ Երեկ ակամայից նման մի ուշագրավ երկխոսության ականջալուր եղա։ Փորձեմ ներկայացնել՝ հնարավորինս առանց խմբագրման։ Ո՞ւմ ես ընտրելու, հարցնում է միջին տարիքի տղամարդը միջին ֆիրմայի տիրոջը։ «Վարչապետին»։ «Էնա ասա՝ ՀՀԿ-ին, էլ ի՞նչ վարչապետ»։ «Չէ, ապեր, ես ՀՀԿ-ին դեմ եմ»։ «Լսիր, գրագետ մարդ ես, չե՞ս հասկանում, […]

Պատկերդ Ծառուկյանով կտրեմ. Իրավունք

ԱԺ-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Հրապարակվել են բոլոր ուժերի նախընտրական տեսահոլովակները: Դիտելով «Ծառուկյան», ՕՐՕ դաշինքների տեսահոլովակները, տպավորությունն այնպիսին է, որ տեսահոլովակներն ու քարոզարշավը ընթանալու են անձերի շուրջ: Անձնապաշտությունը ցայտուն դրսեւորվում է «Ծառուկյան» դաշինքում: 3 րոպեանոց տեսահոլովակում միայն ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Եթե ԲՀԿ-ը միայնակ մասնակցեր ընտրություններին, ինչ-որ իմաստով կարելի է հասկանալ տեսահոլովակի […]

Ռոբերտ Քոչարյանն ավարտո՞ւմ է խաղը. Ժամանակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում դիրքորոշումն ու վերաբերմունքն արտահայտելով նախընտրական գործընթացի հանդեպ՝ հայտարարել է, ըստ էության, դե ֆակտո, որ դիրքորոշում և վերաբերմունք, որպես այդպիսին, չունի: Այսինքն՝ Քոչարյանի արտահայտած դիրքորոշումն այն է, որ չկա ծրագրային ու գաղափարական պայքար, աշխատելու է փողի և զոռբայության ուժը, և պարզ է, թե ինչ պատկեր է […]

Պոռնիկների շքերթը. Ժամանակ

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երեկ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին նշել է, որ Հայաստանը ստանում է զենք Ռուսաստանից, բայց ոչ «կոշտ» գներով, ինչ Ադրբեջանը, այսինքն՝ «կոշտ» գումարներ Ռուսաստանը ստանում է Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմաարդյունաբերությունը եւ զինամթերք է ուղարկում Հայաստան»,-ասել է նա:

Արթուր Բաղդասարյանն ինչու մինչ օրս չի տուգանվում ՃՈ-ի կողմից. Հայկական Ժամանակ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ Երևանի «Մարիոթե հյուրանոցում մանրամասն ներկայացնելով այս կուսակցության ընտրական ծրագիրը՝ յուրաքանչյուր կետ ներկայացնելիս խոսում էր անարդարությունից, իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարություններից: Մի հատված էլ վերաբերվում էր արագաչափերին և տեսանկարահանող սարքերին: Երբ Բաղդասարյանի ելույթը մոտենում էր ավարտին, նույն մուտքի մոտ կայանեց «Lexus» տեսակի […]

ՀՀԿ-ի ձայների համար դիմել է «զոն նայողների» օգնությանը. ժողովուրդ

«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միեւնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին: Եվ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ […]

Իշխանությունները գեներալ Մանվելի դե՞մ.Ժողովուրդ

Այսօր տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը: Ու այդ միջոցառմանը մասնակցելու համար պատգամավորը հրավիել է նաև ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին: Վերջինն էլ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նախնական համաձայնություն է տվել, որ չի մերժի Ծաղիկ Ռուբոյի հրավերը: Տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ […]

Կպաշտպանեն «ԲՏՌ»-ները. Ժամանակ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։ Դրանք մոտավորապես նման են լինելու այն կանանց, ովքեր 2012թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում թույլ չէին տալիս քարոզարշավ […]

Վիգեն Սարգսյանը փորձել է թեման «ցրել». Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»: […]

Խլխլում են. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանումԼ «Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում։ ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում։ Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ– ում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված