26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ժողովրդի ինչին է պետք “դաշնակցությունը”. Ժողովուրդ

Թեթն անդրադառնում է երեկ ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարությանը: “Դաշնակցությունը” փորձում է տպավորություն ստեղծել, որ իրենք եւս որոշակի մասնակցություն են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների հարցում: Թերթը հիշեցնում է, որ ընտրություններից առաջ Դաշնակցությունը կոչ արեց “գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել”: “Հետաքրքիր է, իսկ ինչու էր Դաշնակցությունը” […]

Սերժ Սարգսյանին ինչ պետք էր` ստացավ. Առավոտ

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ պաշտոնական թվերի` 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 351 222 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հավաքել է 536 769 ձայն: Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում էր “հաղթող” թեկնածու, իսկ այժմ, նաեւ […]

Այսպես է նշել հաղթանակը. Ժողովուրդ

Թերթը գրում է, որ երեկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ նշել է նախագահական ընտրություններում իր հաղթանակը: Թերթի ՀՀԿ-ամերձ աղբյուրները փոխանցել են, որ Սարգսյանի հաղթանակը ՀՀԿ-ականները նշել են ոչ թե ռեստորանում, այլ բոլորովին վերջերս վերանորոգված ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքում մեծ ֆուրշեթով: Բայց սրանով չի ավարտվելու “քեֆերի” գործընթացը:

Լյարդը բորբոքվեց. Հրապարակ

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը երեկ Միքայելյան հիվանդանոցում բուժստուգում է անցել, եւ բժիշկները գտել են, որ պետք է ստացիոնար բուժվի: Թերթին Սեդրակյանն ասել է, որ մեկ-երկու շաբաթով վաղվանից պառկելու է հիվանդանոցում: Ի՞նչ հիվանդ է: Ուժեղ մրսածություն ունի, լյարդն է բորբոքվել եւ անուշադրությունից բարդություններ են առաջացել, ասել է նախագահի արդեն նախկին թեկնածուն: Գուցե նման քայլերի է գնում, […]

Պետք է անմիջապես քայլեր ձեռնարկել. Նուշիկյանն էլ է դժգոհ. Ժամանակ

“Տնտեսական ոլորտում անհրաժեշտ են փոփոխություններ: Նախագահի ծրագրի մեջ կա սոցիալական ոլորտի փոփոխությունների անհրաժեշտությունը, նախագահն էլ է ընդունում, քանի որ այդքան էլ բարվոք չի, եւ դա օբյեկտիվ պատճառներ ունի: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս կլինեն դրական փոփոխություններ, հատկապես տնտեսական ոլորոտում”,-թերթին ասել է ՀՀԿ պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը, հավելելով, որ այսօր փոփոխություններն անհրաժեշտ են, դա փաստ է: […]

Ով ստիպված կլքի պաշտոնը. Ժողովուրդ

Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները շատ ծանր են տարելմարզի երեք քաղաքներում` Գյումրիում, Արթիկում եւ Մարալիկում Սերժ Սարգսյանի պարտությունը: Միայն Գյումրիում Սարգսյանը ստացել էր մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆին` 69,4 տոկոս: Ու երեկ նույնիսկ լուրեր էին շրաջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար , Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ […]

Էրեխեքի արեւ, Ալեքսանյանի մասին բան չի լսել. Ժամանակ

Թերթը գրում է, որ թիվ 8/05, 8/06, 8/07 ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի անդամներից մեկը երեկ հայտարարում էր, թե ընտրողների մասնակցությունը ակտիվ է` 1500 ընտրողից 850-ն արդեն ընտրել է: Ճիշտ է, որ տաքսիներով մարդիկ են բերել, ասում են` Սամվել Ալեքսանյանի տղաներն այստեղ աշխատում են, նաեւ փող են բաժանել: Թերթի հարցին հանձնաժողովականն այսպես է պատասխանել. “Ոչ, եթե այդպես […]

Լուրջ ցուցիչ. Հայկական ժամանակ

Նախագահական ընտրությունների արդյունքների առաջին իսկ տվյալները ստացվելուց հետո պարզ դարձավ, որ Հայաստանի խոշոր քաղաքներում հիմնականում հաղթել է”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թերթը հներկայացնում է Գյումրիի տվյալները, որոնց համաձայն` քաղաքի 81 տեղամասերից 79-ի տվյալների հանրագումարով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 41 հազար 553 քվե` 69,46 տոկոս, իսկ Սերժ Սարգսյանը` 16 հազար 182 քվե` 27,05 […]

Իշխանությունը դեռ “տակ է տալու”. Ժողովուրդ

Երեկ երեկոյան, երբ պարզվեց, որ հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում գործող նախագահը պարտվել է, համացանցում “Փիղ” ծածկանունով հայտնի Տիգրան Քոչարյանը գրառում է արեց. “Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը Գյումրիում սպասված էր, քանի որ ինչքան երկար Գյումրիով ազատ ֆռֆռան Վարդան Ղուկասյանը եւ նրա բարեպաշտ որդին, այդքան էլ իշխանություններն այնտեղ տակ են տալու եւ ԲՀԿ-ին, եւ Րաֆֆուն, եւ ում ուզես” […]

Հրաժարականների շքե՞րթ. Ժողովուրդ

Թերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան: Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն մնալու: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ հրաժարականների շքերթը կմեկնարկի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ: Լուրի իսկությունը պարզելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի