12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Գեներալ Մանվելը հիվանդ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում, գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ: Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է: Նրա մերձավոր շրջապատից  թերթը տեղեկացավ, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ասացին, որ թոքերի […]

Ի՞նչ ունի Սուրիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ։ Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար, դրամ։ Նա ոչ մի ավտոմեքենա չունի։ Նա որեւէ բանկում պահած փող չունի՛ ոչ […]

Երեխաներին ժամկետանց

“Չորրորդ ինքնիշխանություն”-ը  ահազանգ էր ստացել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից այն մասին, որ “Պարմա” սուպերմարկետը հունիսի 1-ին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, “խլոպիաներ” է բաժանել երեխաներին, որոնք եղել են ժամկետանց։ Թերթը  փորձեց սուպերմարկետի տնօրինությունից մեկնաբանություններ ստանալ եւ պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք խոսակցություններն իրականությանը։ Թերթի հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ, ով ներկայացավ սուպերմարկետի բրենդ-մենեջեր, անունն էլ՝ Հասմիկ։ “Մենք […]

Պատգամավորների աշխատավարձը պահեցին. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պահել է պատգամավորների աշխատավարձերից։  Այդ մասին պատգամավորներն իմացել են աշխատավարձը ստանալու պահին։ Իսկ ապրիլի 9-ին Աժ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Երեկ Աժ-ից մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են, […]

Բանդիտների կյանքից . Առավոտ

“Առավոտ” օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրակամում գրում է. “Վերջերս Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջեւ տեղի էր ունեցել կլանային վենդետայի հերթական արարը, ոստիկանապետը մեկնել էր Գյումրի, հորդորել էր երկու ընտանիքների ներկայացուցիչներին վերջ տալ պատերազմին եւ հանձնել անօրինական զենքերը: Եթե դատենք ռեպորտաժներից, զենքի որոշակի քանակ, այնուամենայնիվ, հանձնվեց: Կարծում եմ՝ անհրաժեշտություն է հասունացել նման միջոցների […]

Տհասներից չի նեղանում, Քոչարյանի գալուստն էլ պիտի ճշտվի. Իրավունք

“Սոցիոմետր”-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը, Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադառնալու մասին նշել էր, որ դա կարող է իրականություն դառնալ միայն ՀՀԿ-ի միջոցով: Եվ որ ամենակարեւորն է` այս հարցում Ռ. Քոչարյանին վճռորոշ ձեւով կարող են աջակցել կամ խանգարել “Տաշիրի” Կարեն Կարապետյանն եւ “Սասի”-ի Արտակը: Այս ամենին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում տեղադրվել է մի նյութ, […]

Մարզպետը նախաքննության ավարտից հետո շարունակելու է պաշտոնավարել. Առավոտ

Մինչեւ նախաքննության ավարտը իր լիազորությունները կասեցնելու մասին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած հայտարարությունը “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համարում է  հանցագործության հովանավորչության լավագույն տեքստը:  Այս մասին նա ասել է “Առավոտ”-ին: “Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետը թող կարդան ու ամաչեն համակարգի այս պատկերից: Հանցագործության մեջ կասկածվող մարդը կարող  է իր լիազորությունները դադարեցնել մինչեւ նախաքննության ավարտը ու […]

Բակո Սահակյանն` առայժմ այսպես. Ժամանակ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայնը, երեկ “Ժամանկ”-ին հավաստիացրեց, որ ԼՂՀ նախագահը Գորիսում է եղել աշխատանքային այցով, բավականին հագեցած օրակարգով մի շարք հանդիպումներ է ունեցել այնտեղ եւ երեկոյան կարճ հանգստից հետո վերադարձել Արցախ: Նա նշեց, որ որեւէ բան` ոչ մի ծուռ խոսք, ոչ մի ծուռ հայացք չեն նկատել, այդ ընթացքում: Մեր հարցին` Բ. […]

Սյունիքի մարզպետից էլ հզոր պաշտոն. Ժամանակ

Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանից “Ժամանակ”-ը փորձել է պարզել, թե ում է տեսնում Սյունիքի մարզպետի պաշտոնում: -Հնարավո՞ր է Դուք կամ Ձեր տղան մարզպետ դառնա: -Ես էնքան լավ պաշտոնի եմ, որ էսօր, որ ինձ Ռուսաստանի պրիզիդենտ էլ առաջարակեք, ես չեմ գնա: Շատ հզոր պաշտոնի եմ ես, ինչի՞ պիտի գնամ: -Սյունիքի մարզպետի պաշտոնից էլ հզո՞ր […]

ՄԻՊ-ի լռությունը .Իրատես de facto

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ նախօրեին տեղի ունեցած միջադեպը ցնցել է մեր հասարակության ակտիվ հատվածին: Արդեն կան նաև ձերբակալվածներ, որոնցից մեկն էլ մարզպետի որդին է: Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն: Եվ մինչ Ֆեյսբուքյան տարբեր խմբեր հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով՝ պահանջելով Լիցկային ազատել մարզպետի պաշտոնից և ենթարկել պատասխանատվության, առանձին քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ հնչեցնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի