Չեն կարողանում որոշել. Հայկական ժամանակ
Երեկ, երբ հայտնի դարձավ , որ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մեկնել է Սյունիք և մարզպետարանի աշխատակիցներին, որպես մարզպետի պաշտոնակատար ներկայացրել փոխմարզպետ Արա Դոլունցին, ով ի դեպ 10 տարի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տեղակալն է եղել, արդեն հասկանալի էր որ որոշում չկա:
Երեկոյան դա հայտնի դարձավ պաշտոնապես, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որը վարել էր Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին ասել է հետևյալը.” Նիստում քննարկել ենք ներկուսակցական և ներքաղաքական հարցեր , ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Քննարկել ենք Գորիսի դեպքերը, ինչպես նաև Սյունիքի մարզպետի հրաժարականի հարցը: Խնդիրը գտնվում է իրավական հարթությունում , բոլոր մեղավորները , անկախ կուսակցական պատկանելությունից, եթե մեղավոր են պետք է պատասխան տան: Թե ով կլինի Սյունիքի նոր մարզպետը , մենք չենք քննարկել :Կուսակցությունից հեռացնելու հարց ևս չի քննարկվել”:
Իշխանական աղբյուրները հայտնում են , որ Սերժ Սարգսյանը սպասում է նաև, թե ապաքինումից հետո ինչ կխոսի Արտակ Բուդաղյանը, ինչպիսին կլինի մթնոլորտը Գորիսում և մարզում:
Մանրամասները` “Հայկական ժամանակ” թերթի այսօրվա համարում: